18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Եվրախորհրդարանում կքննարկվի Հայաստանին վերաբերող նախագիծ, որը հետաքրքրական է ԼՂ հակամարտության համատեքստում

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր գումարում է եռօրյա նիստ, որի օրակարգում նաեւ Հարավային Կովկասին վերաբերող հարցեր են, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը:

Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ եվրոպացի օրենսդիրները պետք է մարտի 22-ին, քվեարկությամբ հավանություն տան հանձնարարական բնույթի երկու փաստաթղթերին, որոնք Եվրահանձնաժողովի կողմից կիրառվելու են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ասոցացման համաձայնագրերի բանակցություններում:

Հայաստանի մասով փաստաթղթում, որի հեղինակն է լեհ օրենսդիր Տոմաշ Պյոտր Պորեմբան, ասվում է, որ հիմնվելով Եվրոպական հարեւանության այաստանի Գործողությունների ծրագրի, Արեւելյան գործընկերության համատեղ հռչակագրի, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված մի շարք այլ համաձայնագրերի վրա, հաշվի առնելով ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու եւ օրենքի գերակայությունը ապահովելու մասին Հայաստանի ստանձնած պարտավորությունները, Եվրոպական միությունը Հայաստանի հետ քննարկում է Ասոցացման համաձայնագիրը:

Նախագծի դրույթներից  մեկն այն է, որ Ասոցացման համաձայնագիրը վերաբերում է Հայաստանի ամբողջ տարածքին։ Սա որոշակի իմաստ է հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, քանի որ նույն ձեւակերպումը կա նաեւ Ադրբեջանին վերաբերող նախագծում։

Նախագծում կա նաեւ դրույթ, որի համաձայն Եվրոպական միությունը ցանկանում է առավել ակտիվ դեր ունենալ ղարաբաղյան բանակցային գործընթացում, մասնավորապես`  աջակցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքին:

Նախագծում կա անդրադարձ Մեծամորի ատոմակայանին, որը, ըստ Եվրամիության, մտահոգության առիթ է տալիս: Ատոմակայանի խնդիրը կքննարկվի հինգշաբթի` մարտի 22-ին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ