15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նամուսով Գյումրին չի՞ ընդունում Անժելային. շտապում են տոմս գնել

Ապրիլի 7-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի թատրոնում Երեւանի դրամատիկական թատրոնը կներկայացնի “Ախ, Աննա, Աննա” ներկայացումը, որտեղ խաղում է նաեւ դերասանուհի Անժելա Սարգսյանը: Գյումրեցիները մեր թղթակցին ասել են, որ ազդագրերի վրա Անժելա Սարգսյանի լուսանկարը տեսնելով` գյումրեցիները շտապել են տոմս գնելու:

Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ գյումրեցիների մեծ մասը դեմ է, որ Անժելան խաղա Գյումրիի բեմում: “Գյումրին դեռ նամուսով քաղաք է, ի՞նչ գործ ունի էդ աննամուսը Գյումրիում”,-ասաց տիկին Կիրակոսյանը:

Բոլորովին հակառակ կարծիքի է թատրոնի տոմսային տնտեսության պատասխանատու Նարինե Կարապետյանը: “Մենք Անժելային սիրում ենք, թող խաղան, կտեսնենք նաեւ բեմում: Կինոյում ենք տեսել”,-ասաց Կարապետյանը:

Վերջինս ասաց, որ տոմսերը պահանջարկ ունեն, բայց դեռ չեն սպառվել: “648 տեղանոց դահլիճ է մերը, ու Գյումրիում ադաթ կա, որ տոմսերը վերջին պահին են առնում, ներկայացումը սկսվելուց նույնիսկ 10 րոպե առաջ”,-ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, մշակույթի ոլորտում երկարամյա փորձ ունեցող Հասմիկ Կիրակոսյանն էլ նկատեց, որ մայրաքաղաքից եկող թատերախմբերը Գյումրիում հաջողություն են ունենում, նույնիսկ լեփ-լեցուն դահլիճ է լինում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ