27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք-էջը չի աշխատում

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու Հայաստանի մի քանի մարզերում: Ինչքան էլ, որ զարմանալի է, երեկ գիշերվանից  Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք-էջը չի բացում:  

Տեր եղեք եւ կհաղթեք. Հրանտ Մաթեւոսյանը 77 տարեկան է /վիդեո/

– Ի՞նչ խենթություններ ունեք: – Խենթություններ չունեմ, ինքնավերահսկումը միշտ կա. խենթերին չեմ սիրում: – Ձեր արտաքինը Ձեզ դո՞ւր է գալիս: – Իմ արտաքինը ինձ դուր չի եկել: Դրա համար էլ այն փորձել եմ սրբագրել գրականությամբ: – Ձեր կյանքում եղե՞լ է որեւէ ցնցող դեպք: – Մի այդպիսի դեպք եղել է, բայց դա չի կարելի դեպք համարել, որովհետեւ […]

Henaran.am-ը աշխատելու է արտակարգ ռեժիմով

Բարեփոխված նոր ընտրական օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար տարվա մեջ պետք է սահմանվի 4 հստակ օր: Եւ ահա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, 2012թ-ի ՏԻՄ առաջին ընտրությունների օրը փետրվարի 12-ն է: Այսօր ՏԻՄ ընտրություններ են  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում: Այդ է պատճառը, որ Henaran.am-ը այս կիրակի աշխատելու է արտակարգ […]

Վարչապետն անցավ գործի. առաջին կանգառը` Վանաձոր /վիդեո-ֆոտո/

Վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ կառավարության ՀՀԿ-ական նախարարներն ու ԱԺ պատգամավորները Ստեփանավանում եւ Վանաձորում հանդիպել են կուսակցության ակտիվին, տեղի մտավորականության եւ ակտիվ հասարակական զանգվածին: Տիգրան Սարգսյանը նշել է, թե հանդիպման նպատակը ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկումն […]

Հիմա՞ էլ Սյունիքի մարզպետը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեր ունեցած տեղեկություններով, արդեն դիմել է դատարան` ընդդեմ  “Ժամանակ” օրաթերթի: Հիշեցնենք, որ թերթի լրագրողը շփոթել էր մարզպետի հեռախոսահամարը եւ ինչ-որ մեկի հետ արված հարցազրույցը ներկայացվել էր Սուրիկ Խաչատրյանի անունից: Չնայած թերթը ներողություն է խնդրել մարզպետից եւ ընթերցողներից, սակայն Սուրիկ Խաչատրյանը դեռ բարկացած է: Ի դեպ, մարզպետին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, […]

Կանայք տղամարդկանց թասիբի են գցում` օգնենք քաղաքապետարանին

ՀՀԿ կանանց խորհրդի  եւ  Երևանի ավագանու կին անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչով դիմում են Երեւանի բնակիչներին: “Հաշվի առնելով ստեղծված բնակլիմայական աննախադեպ իրավիճակը, տեղացած առատ ձյունը եւ այն, որ քաղաքային իշխանությունն ամեն ինչ անում է` պատշաճ կերպով ապահովելու մայրաքաղաքի փողոցների ձնամաքրման աշխատանքները, կոչ ենք անում քաղաքացիներին նեցուկ լինել մեր քաղաքին և քաղաքապետարանին: Համաձայնեք, որ […]

12 անգամ դատված գործազուրկը թռցրել է բջջայինը

Փետրվարի 4-ին, ժամը 15.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող աշխատանքի տեղավորման գործակալությունից զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ աշխատասենյակից գողացել են գործավարի բջջային հեռախոսը: Ոստիկանության լրատվական ծառայությունից Henaran.am-ին տեղեկացնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նախկինում 12 անգամ դատված, 1969 թ. ծնված Վարդան Գևորգյանը, որը փետրվարի 10-ին բերման է […]

Բողոքի ակցիա` հանուն Մաշտոցի պուրակի պաշտպանության

‘Մենք ենք մեր քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնությունը ժ 14:00-ին բողոքի ակցիա է սկսել` հանուն Մաշտոցի պուրակի պաշտպանության: Ակցիան ընթանում է ‘Էլ ոչ մի այգի գերակա շահին’, ‘ Այսուհետ մարդն է գերակա’, ‘Մաշտոցի այգին պետք է մնա հնարային’ կարգախոսներով: Ակցիայի մասնակիցները պահանջելու են, որ դադարեցվեն այգում իրականացվող ապօրինի շինարարությունները, որ վերջապես այգիները բարեկարգվեն ոչ թե սրճարանների […]

600 կրակոցի դիմաց` 300 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան  600 կրակոց:  Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել փետրվարի 6-7-ը ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում մեր դիրքապահների ուղղությամբ արձակվել է […]

Ազգային տոնի օրը Իրանի նախագահը խոսել է միջուկային նախագծերի մասին

Իրանն այսօր տոնում է հակամիապետական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարելիցը: Երկրի նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադը հայտարարել է, որ առաջիկայում Իրանը “կհայտնի մի քանի կարեւոր միջուկային նախագծերի մասին”: Ինչպես նշում է “Интерфакс”-ը, նախագահը չի մանրամասնել, թե դրանք ինչ նախագծեր են: Ընդ որում` նախօրեին Իրան այցելած Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր, թե Իրանը համաձայնել է Եվրամիության` միջուկային խնդրի շուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի