22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարտի 21-ը գիշերահավասարի օրն է, բայց ժամերը առաջ չենք տալու

Այսօր գիշերահավասարի օրն է, եւ այս տարի մեզ մոտ ժամային փոփոխություն չի լինի: Մենք մնում ենք մեր բնական ժամային գոտում: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով ՛՛Ժամանակի հաշվարկման կարգի մասին՛՛ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի հեղինակն է :

Նրա խոսքով՝ եթե 1997 թվականից հետո, երբ ընդունվել էր ժամային գոտու փոփոխման մասին օրենքը, կար այդ փոփոխման անհրաժեշտությունը, որը զուտ տնտեսական գործոնով էր պայմանավորված, այն է՝ մեկ ժամ ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսել, ապա այս տարիների ընթացքում ի մի են բերվել ժամային գոտու փոփոխման հետ կապված մասնագիտական ուսումնասիրությունները եւ մարդկանց դժգոհությունները, ու հիմա ավելի ճիշտ է, որ մարդիկ մնան իրենց բնական ժամային ռիթմում:

՛՛Մենք մնալու ենք այն ժամային գոտում, որում ապրել ենք երկար տարիներ, այլեւս չի լինի արհեստական միջամտություն, եւ այլեւս մարդիկ անհարմարություններ չեն ունենա՝ փոխելու իրենց կենսառիթմը, հակառակը՝ մարդիկ ավելի լավ կզգան իրենց՛՛,- ասաց Կարինե Աճեմյանը՝ հավելելով, որ հիմա բնական լույսից կօգտվենք այնքան, որքան անհրաժեշտ է:

ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ եթե  վերլուծենք առողջապահական եւ  հոգեբանական տեսանկյունից, թե որքան խոցելի խմբերի էր վնասում ժամային ռիթմի փոփոխությունը ՝ ինֆարկտով ու ճնշման տատանումներով տառապող հիվանդներ, ապա կարելի է ասել, որ այս օրենքը  օգտակար է:

՛՛ Աշխարհում  ամեն ինչ փոփոխվում է, եւ այս օրենքի ընդունումը նույնպես ժամանակի պահանջ է: Այս օրենքի փոփոխությամբ մենք մեր կենսառիթմում ոչինչ չենք փոխում, ապրելու ենք մեր բնական ժամային գոտում՛՛,- նշեց Կարինե Աճեմյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան Խաչատուր Գասպարյանը, կարծիք հայտնեց, որ  յուրաքանչյուր մարդ հանդիսանում է տիեզերքի մի մասնիկը, եւ այդ առումով շատ բաներ դեռ բացահայտված չեն, թե մարդիկ ինչ թելերով են կապված տիեզերքի հետ:

՛՛Մի բան հաստատ է, որ  կենսառիթմերի արհեստական փոփոխությունը շատ վնասակար է, եւ մարդը պետք է մնա իր բնական կենսական ռիթմում: Հասարակության մեջ կան մի քանի խոցելի խմբեր՝ երեխաներ, տարեցներ, որոնք հոգեբանորեն եւ առողջական տեսակետից շատ էին տուժում ժամային ռիթմի փոփոխությունից՛՛,- ասաց հոգեբանը:

Նրա խոսքով՝ տարիներ առաջ տնտեսական խնդիրներն էին ստիպել մարդկանց մտածելու, թե բնական ռիթմի փոփոխությունը լավ է, այնինչ հիմա այդ գործոնը դարձել է անարժեք: Խաչատուր Գասպարյանը հավելեց նաեւ, որ ներկայումս աշխարհի շատ երկրներ՝ Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան,  նույնպես եկել են այն եզրակացության, որ ժամային փոփոխությունը վնասակար է խոցելի խմբերի համար:

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ