25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամերիկացի սենատորները Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ են ներկայացրել Սենատ

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Մարկ Քըրքը ԱՄՆ-ի Սենատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող նոր բանաձեւ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:

Օրինագծի համահեղինակներն են դեմոկրատական կուսակցության անդամ սենատորներ Բարբարա Բոքսերը, Մայքլ Բեննեթը, Դայան Ֆայնշտայնը, Կարլ Լեւինը, Ջոսեֆ Լիբերմանը, Ջեք Ռիդը, Շելդոն Ուայթհաուզը, Դեմոկրատական քաղաքականության հանձնաժողովի նախագահ, սենատոր Չարլզ Շումերը: Նրանք հայտնել են, որ ժամանակն է` ԱՄՆ-ը միանա այն 19 երկրների շարքին, որոնք Օսմանյան կայսրության կողմից իրականացված գործողությունները որպես ցեղասպանություն են ճանաչել:

“Միայն անցյալում կատարված հանցագործությունները ճանաչելու միջոցով կարող ենք առաջ շարժվել, ինչպես նաեւ կանխել ապագայում նման հանցանքների իրագործումը,”-նշել է Մենենդեսը:

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` գրասենյակի եւ Ամերիկայի հայերի կողմից շնորհակալություն է  հայտնել սենատորներին` Հայոց ցեղասպանության ճանաչման ոլորտում տարիներ շարունակ աշխատելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ