23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Է.Շարմազանովը շնորհակալական նամակ է ուղարկել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր շնորհակալական նամակ է ուղարկել  Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային:

Նամակում Է. Շարմազանովն իր եւ Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի անունից խորին շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջն ու վերջինիս համակիրներին` Լիտվայի Սեյմի կողմից ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ միակողմանի եւ հակահայկական ուղղվածություն ունեցող բանաձեւի նախագիծը հավանության չարժանացնելու կապակցությամբ: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը` ամրագրված երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Հայաստան-Լիտվա արդյունավետ  փոխգործակցությունը հետագայում եւս կշարունակվի, եւ կողմերին կհաջողվի ընդլայնել երկու խորհրդարանների միջեւ համագործակցության եզրերը:

Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ