12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Քրեական գործ է հարուցվել դպրոցի տնօրենի դեմ

ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ` դպրոցի  տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու համար:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  Երեւան քաղաքի թիվ 97 ավագ դպրոցի տնօրենը 2011թ. նոյեմբեր ամսին նույն դպրոցի ուսուցիչներից մեկի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող միջնակարգ կրթության վկայականում այն մասին, որ Ռ. Կարապետյանն ավարտել է Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցը:

Պարզվել է նաեւ, որ վերոնշյալ արարքի համար դպրոցի տնօրենը  Ռ. Կարապետյանի հանգուցյալ հորից` Հ. Կարապետյանից,  ստացել է 700 ԱՄՆ դոլար գումար:

2012թ. հունվարին Ռ. Կարապետյանը ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող միջնակարգ կրթության նշված կեղծ վկայականը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով եւ 325-րդ հոդվածի 1-ին  մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ