04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե ոչ անասուններին, ապա ում են ներարկել

2009թ. հաշվառված մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի և հաշվետվություններով ցույց տրված հակադաբաղային պատվաստումների քանակի համադրումից պարզվել է, որ հաշվետվություններով հակադաբաղային պատվաստումների տարեկան քանակը հաշվառված գլխաքանակից 46423 հատով ավել է ցույց տրվել։

Բնականաբար, հարց է առաջանում` եթե ոչ անասուններին, ապա ո՞ւմ է ներարկվել առնվազն 46423 դոզա պատվաստանյութը: Թե՞ հաշվետվություններով ցույց են տվել, որ իբր պատվաստել են, որպեսզի չկատարված աշխատանքի դիմաց ինչ-որ մարդիկ պետությունից գումարներ հափշտակեն, բացի այդ, պատվաստանյութը ձախ ճանապարհով իրացվի:

Ակնկալում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության պարզաբանումը, ինչից հետո պարզ կլինի, թե տվյալ խնդրով իրավապահ մարմինները զբաղվելո՞ւ են, թե ոչ:

2009թ. սերոմոնիտորինգի արդյունքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ տարվա 1-ին կիսամյակում Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում, որտեղ իրականացվել է 240063 անասնագլխի պատվաստում և ծախս է ցույց տրվել 252066 դոզա պատվաստանյութ, վարակամերժության լարվածությունը /իմունիտետը/ կազմել է ընդամենը 20%-50%, և անասունները գտնվել են ռիսկի գոտում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ