18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շփման գծում արձանագրվել է հրադադարի 250 խախտում

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 250 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ  1500  կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին,  մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել  են մարտական հերթապահություն: Henaran.am-ին հաղորդում […]

ՀՀ նախագահն այցելել է ‘Հերացի’ թիվ 1 հիվանդանոցային համալիր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շրջայց է կատարել Երեւան քաղաքում: Հանրապետության ղեկավարը նախ այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ‘Հերացի’ թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով շարունակվում են բարեփոխումներ իրականացվել թե՛ կրթական, թե՛ բուժական ոլորտներում: Սերժ Սարգսյանը շրջել է համալիրի վերաբացված նոր բաժանմունքներում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ […]

ԵՄ-ն տարածքային ամբողջականության սկզբունքը կարող է այլասերե՞լ

1993թ ընդունված ԵՄ փաստաթղթով Ադրբեջանը փորձում էր Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ: ԵՄ-ն էր, որ դեռ 1987թ-ին խոսեց հայոց ցեղասպանության մասին, եւ նույն ԵՄ-ն էր որ չտեսնելու տվեց այն, որ այդ ցեղասպանությունը շարունակվեց նաեւ Բաքվում: Այս մասին Henaran.am-ի  հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` մեկնաբանելով  մոտ մեկ ամիս հետո ԵԽ կողմից  քննարկվելիք այն փաստաթուղթը, որն անդրադառնում […]

ԵՄ-ն կփոխարինի Ֆրանսիային, թե ոչ` էական չէ, ամեն ինչ կախված է Հայաստանի ճիշտ բանաձեւերից. քաղաքագետ

Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ փորձել է ձեւաչափ փոխել խնդրի կարգավորման հետ կապված, այս անգամ Ադրբեջանը փորձում է խնդիրը տեղափոխել ԵՄ: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամսից Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի ու կքվեարկվի մի փաստաթուղթ, որն օրերս քննարկել է նույն խորհրդարանի […]

Բաշար Ալ-Ասադի կնոջը կարող են զրկել բրիտանական քաղաքացիությունից` իբրեւ ահաբեկչի

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը միջոցներ է փնտրում` Սիրիայի առաջին տիկնի Ասմա Ալ-Ասադին բրիտանական քաղաքացիությունից զրկելու, գրում է “Daily Telegraph”-ը: Իշխանությունները կարող են օգտագործել ներգաղթի բրիտանական օրենսդրության հոդվածներից մեկը, որը թույլ է տալիս զրկել քաղաքացիությունից այն դեպքում, երբ տվյալ մարդը վտանգ է ներակայցնում հանրության համար: Սակայն մասնագետները նշում են, որ նման քայլ ձեռնարկելու կոչ է […]

ԿԸՀ արտահերթ նիստում կքննարկվի Հակոբ Հակոբյանի /Ճոյտ/ դիմումը

Այսօր  ՀՀ ԿԸՀ շենքում , ժամը  14:00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ, որում կքննարկվի  քաղաքացի Հակոբ Հակոբյանի /Ճոյտ/ դիմումը: Հիշեցնենք, որ  Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել իրավապահ, քննչական մարմիններ եւ ԿԸՀ: Ըստ Հակոբյանի` Սարոյանը բիզնես ունի Ուկրաինայում ու […]

Ցյուրիխի դատախազությունը Հայոց ցեղասպանությունը ժխտած Էգեմեն Բաղըշի դեմ դատական գործ սկսելու որոշումը կհայտնի ապրիլի սկզբին

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի գլխավոր դատախազ Քրիստին Բրաունշվեյգը թուրքական “Doğan” գործակալությանը հայտնել է, որ Ցյուրիխի կանտոնի դատախազությունն ավարտել է Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ սկսած նախնական հետաքննությունը: Այժմ գործն ուղարկվել է Շվեյցարիայի արտգործնախարարություն, որպեսզի պարզ դառնա` նրա դեմ դատական գործ բացել, թե` ոչ: Շվեյցարիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Համաշխարհային տնտեսական ֆորումին […]

Առաջինն ուղեւորվեցին Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը /վիդեո/

Երեւանում կանոնավոր ուղեւորափոխադրումների գործընթացը բարելավելու նպատակով Հայաստանի եւ Չինաստանի միջկառավարական համագործակցության շրջանակներում, Չինաստանի մայրաքաղաք Պեկինից ներկրված 249 ավտոբուսներից 80-ն այսօր` մարտի 24-ից արդեն սպասարկելու են Երեւանի բնակիչներին:  Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նրա խոսքով, 80 ավտոբուսներ սպասարկելու են 6 երթուղիներ եւ միայն ասօր նրանք քաղաքացիների համար կլինեն […]

Ծառուկյանի մոտ` տուն-տունիկ

Ինչպես արդեն  տեղեկացրել է Henaran.am-ը, Հայաստանի 41 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել են պատգամավորության 180 թեկնածու, որից 12-ը կին են: Հետաքրքիր է, որ միայն 2 ընտրատարածքում են առաջադրվել 2-ական թեկնածու. թիվ 28-ում եւ թիվ 35-ում: Մնացած բոլոր ընտրատարածքներում 3-ից 6-ական թեկնածուներ են: Աբովյան քաղաքն ու տարածաշրջանի 8 գյուղեր ընդգրկող թիվ 28 ընտրատարածքում ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ […]

Թուրքիայում սեռական շանտաժի ենթարկված հայուհին ինքնասպան է եղել

21-ամյա Նարինե Մկրտչյանը, ով Հայաստանից Ստամբուլ էր տեղափոխվել խորթ հոր եւ եղբոր հետ, սեռական շանտաժի զոհ է դարձել եւ ինքնասպան եղել, տեղեկացնում է “Кавказский узел” կայքը: Ըստ ստամբուլյան “Ակոս” թերթի` Նարինեի եղբայր Ժորան պատմել է, որ քույրը սիրահարված է եղել Օրհան անունով թուրքին, ով սեռական հարաբերությունների մեջ լինելով աղջկա հետ, խաբել է նրան եւ նույնիսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի