24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արամեի հեղինակային երգը կկատարի նրա սիրեցյալը. նշանադրության մասին սիրով կպատմի

Արամեի հեղինակային երգը շուտով կկատարի երգչի ընտրյալը` Աննա Թովմասյանը: Տեղեկացնում է bravo .am-ը: “Երգն արդեն պատրաստ է, սակայն դեռ չի ձայնագրվել: Ես դեմ չեմ, որ նա երգի, բայց չեմ ցանկանա, որ ինձ պես շատ զբաղված լինի,”-խոստովանել է երգիչը: Աննան դեռեւս մի երգ ունի, իսկ սիրելիի` իրեն նվիրված երգի մասին նա պատմել էր դեռ անցյալ տարի: […]

Շաբոյանը “մեծ հաճույքով” վարույթ կսկսի Սամվել Ալեքսանյանի նկատմամբ, եթե փաստեր ներկայացվեն

Կառավարության որոշմամբ  24 մլն դրամ խրախուսանք կտրամադրվի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:  Հիշեցնենք, որ հանձնաժողովը երեկ հրապարակեց բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող “Սիթի Պետրոլ Գրուպ” ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները և ընկերությանը տուգանեց  100 մլն դրամի չափով: Կառավարության նիստին վարչապետը հումոր արեց, թե այդ 100 միլիոնից  կտրվի խրախուսանքը: Նիստից հետո լրագրողների հետ […]

Հրկիզել է 29-ամյա Աննայի ‘Տոյոտա Քեմրի’-ն

Մարտի 15-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում, ‘Իդեալ’ խանութի մոտ, ավտոմեքենա է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.15-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի թիվ 69 շենքի մոտ, անհայտ անձը դիտավորյալ հրկիզել է 29-ամյա Աննա Պ.-ին պատկանող ‘Տոյոտա Քեմրի’ մակնիշի ավտոմեքենան` պատճառելով 23.000 ԱՄՆ դոլարի նյութական […]

Վարորդն այնպես է արգելակել, որ ուղեւորուհին հայտնվել է հիվանդանոցում

Մարտի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, թիվ 10 երթուղու ‘ԳԱԶել-32213’  մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցում կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 59-ամյա ուղեւորուհին մեքենայի սրահում վայր է ընկել եւ տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:  Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

Գողացել են երկու պարկ ‘ոսկի՞’

Մարտի 14-ին, ժամը 03.40-ին,  ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները  Սոտքի ոսկու հանքի մի հանքախորշից, հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 18 եւ 20 տարեկան երկու երիտասարդի, որոնց մոտ հայտնաբերվել է 2 պարկ ոսկու հանքանյութ` 40 կգ ընդհանուր կշռով: Կատարվում է քննություն: Henaran.am-հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից  

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշարձանին

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, սոցիալիստական կուսակցության ղեկավար Ֆրանսուա Օլանդը նախօրեին այցելել է Մարսել` իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Նա ծաղկեպսակ է դրել քաղաքի հայկական տաճարում, որտեղ գտնվում է հին ֆրանսիական հուշարձան` նվիրված Հայոց ցեղասպանությանը, տեղեկացնում է “Reuters”-ը: Իսկ մարտի 12-ին Օլանդը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի պատվիրակության հետ: Նա եւս մեկ անգամ հաստատեց իր սկզբունքայնությունը […]

ԿԸՀ-ն փոփոխություններ մտցրեց ընտրական հանձնաժողովներում լրագրողների հավատագրման կարգում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է որոշ ընտրատեղամասերի նախագահներ նշանակելու հարցը։ Քիչ ավելի ուշ հանձնաժողովը փոփոխություններ մտցրեց  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգում:Հիշեցնենք, որ մի քանի լրագրողական ու հասարակական կազմակերպություններ հանդես էին եկել հավատարմագրման այդ կարգի հատկապես 9-րդ եւ 11-րդ հոդվածների դեմ։ Ինչպես իր զեկույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, զրույցներ կային, որ […]

Թեյի մեջ ներկանյութ կա. ստուգումների հերթը հասավ թեյի շուկա

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  ոչ թե ստուգող եւ տուգանող մարմին է, այլ սննդամթերքի անվտանգությունն ապահովող եւ երաշխավորող մարմին: Դրանից ելնելով վերջին շրջանում նրանց գործունեությունն ուղղված է եղել փոփոխություններին համապատասխան օրենքում: Այս մասին այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է երեք հստակ որոշում, ըստ որոնց՝ […]

Ճշմարիտյանը չի գնա խնդրի, բայց եթե առաջարկեն, կմտածի /վիդեո/

ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ցանկանում է ապագա խորհրդարանում աշխատել: Այսօր երկարատեւ ընդմիջումից հետո Կարեն Ճշմարիտյանն ասուլիս էր հրավիրել: Բուն թեմայից`ՀՀ-ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններից բացի, լրագրողները Կարեն Ճշմարիտյանին սպասվող խորհրդարականական ընտրությունների հետ կապված հարցեր ուղղեցին: Ճշմարիտյանն ասաց, որ “Հանրապետական”-ը միակ ուժն է, որը կարող է […]

Վարկանիշային ցածր տեղեր են զբաղեցրել Աջափնյակ, Կենտրոն եւ Նուբարաշեն համայնքները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների փետրվար ամսին ըստ ոլորտների  կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքները: Գործառույթների իրականացման բոլոր ոլորտների ցուցանիշների հանրագումարով վարկանիշային առաջին 3 տեղերը, ըստ հերթականության, զբաղեցրել են Ավան, Դավթաշեն եւ Էրեբունի վարչական շրջանները: Գնահատման վարկանիշային աղյուսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Աջափնյակ, Կենտրոն եւ Նուբարաշեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված