09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Գուրգեն Արսենյանը Հովիկ Աբրահամյանից երաշխիք ուզեց

Աժ նախագահի թեկնածու Հովիկ Աբրահամյանի ելույթից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը ձայն խնդրեց եւ նշեց, որ Հովիկ Աբրահամյանի ելույթի հետ կապված որեւէ  հարց չունի, սակայն լուրջ խնդիր է համարում ԱԺ քվեարկությունների գործող մեխանիզմը եւ պատգամավորների` միմյանց փոխարեն գրանցելու հանգամանքը:

“Կարծում եմ՝ ճիշտ կլինի մենք այսօրվանից ստանանք Ձեր երաշխիքը առ այն, որ ամեն պատգամավոր քվեարկությունն իրականացնի իր մանդատով”: Նա նշեց, որ հարցը մամուլում եւ հասարակության մեջ բազմաթիվ անգամ հնչել է:

“Մենք միշտ էլ պայքարել ենք , որ բոլոր պատգամավորները քվեարկեն միայն իրենց փոխարեն եւ այո, ես պատրաստ եմ բոլոր ողջամիտ առաջարկները քննարկել եւ ամեն ինչ անել, որ պատգամավորները քվեարկեն միայն իրենց փոխարեն”,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ