09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դ. Մեդվեդեւին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել եւ տուժել են տասնյակ ռուսաստանցիներ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր ցավակցության եւ զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին՝ արագ ապաքինման մաղթանքները: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող […]

ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել է Նիկոյանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան, պարոն Նիկոյանը խորհրդանշական համարեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի օրը: ԱԺ նախագահի խոսքով` ՀՀ եւ ՌԴ միջեւ գործընկերային եւ ռազմավարական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու երկրների […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները հանդիպման սկզբում շնորհավորել են միմյանց ՀՀ եւ ՌԴ միջեւ 20 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական  հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ: Հանրապետության նախագահը եւ ՌԴ արտգործնախարարը երկուստեք ընդգծել են, որ ՀՀ եւ ՌԴ միջեւ քաղաքական երկխոսությունը, բոլոր ոլորտներում՝ […]

Ի վերջո, կմոնտաժե՞ն կրպակները. Մաշտոցի այգին կրկին մարդաշատ է

Այսօր Մաշտոցի պուրակում կրկին մարդաշատ է: Այստեղ են հավաքված են տասնյակ ոստիկաններ, բազմաթիվ լրատվամիջոցներ, ակտիվիստներ, մտավորականներ: Բանապահպան-ակտիվիստների խոսքով` այսօր կրպակները ապամոնտաժող` քաղաքացիներից ու մտավորականներից կազմված բրիգադը ժամը 5-ին պետք է ժողով անցկացնի, որից հետո ապամոնտաժող բրիգադի անդամները հանդես են գալու հայտարարությամբ: Դեռ շաբաթ օրը նրանք հանդես են եկել հայտարարությամբ, համաձայն որի` քաղաքացիական նախաձեռնության անդամները իրականացնելու […]

Կապանի քաղաքապետը ինֆարկտ է ստացե՞լ ընտրական “ռազբորից” հետո

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը սրտամկանի ինֆարկտ է ստացել եւ բուժվում է “Էրեբունի” բժշկական կենտրոնում: Հիշեցնենք, որ նա ինֆարկտ է ստացել կանանց միամսյակի առիթով տոնական միջոցառումից հետո: Այդտեղ նա հայտարարել է, որ շատ կցանկանար, որ թիվ 38 ընտրատարածքում պատգամավոր ընտրվեր հանրապետական Վահե Հակոբյանը, որն արդեն 2 անգամ ընտրվում է: “Եվ ոչ […]

Անհասցե շենքեր, փոշեկուլներ, մահացածներ … ընտրություններ

Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու նաեւ “Ընտրությունը քոնն է” հասարակական կազմակերպությունը, որը տեղակա ամենամեծ դիտորդական առաքելությունն է: Այն ունի 3334 դիտորդ: ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանի խոսքով, իրենց կազմակերպությունը յուրաքանչյուր ընտրատարածքում ունի 82 երկարատեւ դիտորդներ, ովքեր այժմ զբաղված են ուսումնասիրություններով: Ըստ այդ տվյալների` շատ ընտրատեղամասերում  կան մահացաների  անուններ, եւ կան դեպքեր, որ […]

Կալիֆորնիայում եւս հայտնվել է “թուլուզյան հրաձիգ”

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օուքլենդ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել “Oikos University” կրոնական դպրոցից դուրս եկող մարդկանց վրա, հաղորդում է “Утро.ru”-ն: Արդյունքում 5 մարդ է զոհվել, եւս 2-ը` մահացել են հիվանդանոցում: 7 մարդու սպանության մեջ մեղադրանքով ձերբակալվել է 43-ամյա կորեացի Կո Վանը: Նա Կորեայի քաղաքացի է , սակայն մշտական բնակություն է հաստատել Օուքլենդում: Ոստիկանությունը հայտնել […]

ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները հանդիպման սկզբում շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 20 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական  հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ: Հանրապետության նախագահը և ՌԴ արտգործնախարարը երկուստեք ընդգծել են, որ ՀՀ և ՌԴ միջև քաղաքական երկխոսությունը, […]

Ավրաամ Ռուսոն` Քրիստինե Պեպելյանի հետ

43-ամյա Ավրաամ Ռուսոն` Աբրահամ Իփիջյանը, ով այժմ գտնվում է Երեւանում` “Luxury” ամսագրի հրավերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել: Ռուսոն այս ընթացքում երգ է ձայնագրել երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ եւ մասնակցել “Երկու աստղ” նախագծին: 43-ամյա Ռուսոն ծնվել է Սիրիայում: Նրա հայր Ժանը Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնի զինծառայող է եղել, իսկ մայրը` Մարմյան, բուժքույր: Նա նույնիսկ հարազատներ ունի […]

Արտագաղթի ծավալները չեն աճել. Միգրացիոն ծառայության պետ

Այսօր ՛՛Հայաստանի պետական միգրացիոն քաղաքականությունը՛՛ թեմայով քննարկման ժամանակ, անդրադառնով Հայաստանից արտագաղթի եւ միգրացիոն հոսքերի մասին հարցերին,  Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասաց, որ ինքը համաձայն չէ այն գնահատականների հետ, թե արտագաղթը զանվածային է կամ  տագնապալի: ՛՛Երբ նման գնահատականներ եմ լսում, ուզում եմ հարցնել, իսկ որն է արտագաղթի հաշվարկման աղբյուրը: Իհարկե, անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի