21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետը հանդիպել է Մեդվեդեւի հետ

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել  հայաստանյան լրատվամիջոցներին:

-Պարոն վարչապետ, սա Ձեր առաջին հանդիպումն էր Մեդվեդեւի հետ վարչապետի պաշտոնում: Ի՞նչ հարցեր քննարկվեցին:
Մենք անդրադարձանք մեր միջկառավարական հանձնաժողովի օրակարգային խնդիրներին, որոնք վերաբերվում են տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը: Առաջին հերթին քննարկեցինք Վերին Լարսին վերաբերվող խնդիրները, որպեսզի մենք կարողանանք ունենալ արդյունավետ մաքսային ծառայություն, ինչը էապես կհեշտացնի Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանումը Ռուսաստան եւ այս խնդրում Ռուսաստանի վարչապետը խոստացավ, որ մեզ կօժանդակի, որպեսզի հնարավորինս շուտ Վերին Լարսում մաքսային ծառայությունը ակցիզային ծառայություն բացի: Սա էական է մեզ համար, որովհետեւ նվազեցնում է ծախսերը արտահանողների համար եւ արտահանման ավելի մեծ ծավալներ է հնարավոր իրականացնել: Երկրորդ, մենք քննարկեցինք ազատ առեւտրի գոտու մասին օրենքը, որը Հայաստանի Ազգային Ժողովը ընդունել է եւ կնքել ենք պայմանագիր Սիտրոնիքիսի հետ, որը դարձել է ազատ գոտու օպերատոր եւ սկսել է արդեն բիզնես ծրագրեր իրականացնել եւ մշտապես գտնվելու է ուշադրության կենտրոնում:
Երրորդ խնդիրը, որ մենք քննարկեցինք, վերաբերում է Ռոսագրոլիզինգի հետ պայմանավորվածությանը: Հայաստանում պետք է ստեղծենք դուստր ձեռնարկություն եւ դրա համար անհրաժեշտ է Ռուսաստանի կառավարության որոշումը, որով ռուսական կողմը պետք է թույլ տա կապիտալի արտահանումը Հայաստան: Եղավ Ռուսաստանի Դաշնության վարչապետի հանձնարարականը, որ այս հարցում սեպտեմբերին կայանալիք բյուջետային քննարկումներում այն արտացոլվի: Մենք շահարգրգռված ենք լիզինգային ընկերությունների գործունեության մեջ, որովհետեւ այդ ընկերությունները կկարողանան մեր գյուղատնտեսությանը մատակարարել գյուղտեխնիկա:
-Պարոն վարչապետ մոտ մեկ տասնյակ հարցեր քննարկվեցին նիստի օրակարգում: Ինչպիսի՞ արդյունքներ կարելի է ակնկալել:
Մեր բոլոր համաձայնագրերը հեշտացրել են հարաբերությունները մեր երկրների միջեւ: Բոլոր երկրների համար ստեղծվում են ընդունելի խաղի կանոններ եւ այդ տեսակետից մեր գերատեսչությունները, մեր քաղաքացիները այդ ընդհանուր նորմատիվային դաշտում կարող են ավելի ազատորեն շփվել: Դրանք վերաբերվում են սպորտին, կրթությանը, էներգետիկային, նոր տեխնելոգիաներին: Գրեթե չկա ոլորտ որտեղ մենք չունենանք այդպիսի համաձայնագրեր: Բնականաբար այս ամենը խթանում է ինտեգրացիոն գործընթացները ԱՊՀ շրջանակներում:

-Երեկ հանդիպել եք նաեւ Թուրքմենստանի նախագահին: Ինչպիսի՞ պայմանավորվածություններ է ձեռք բերվել:

Մենք պայմանավորվեցինք, որ Հայաստանը աջակցելու է Թուրքմենստանին միջազգային ասպարեզում պայմանավորվածությունների իրագործման հարցում: Մասնավորապես, խոսքը գնում է էներգետիկայի բնագավառում ոլորտի մատակարարման անվտանգության հայեցակարգերի մասին, որ Թուրքմենիան առաջ է քաշում: Մենք խոստացանք, որ կօժանդակենք միջազգային ատյաններում՝ մասնավորապես ՄԱԿ-ում, որպեսզի ընդունվեն համապատասխան կոնվենցիաներ: Երկրորդ հարցը, որտեղ նրանք ակնկալում են մեր աջակցությունը, վերաբերվում է բնապահպանության խնդրին: Քննարկեցինք նաեւ մի շարք տնտեսական հարցեր. մասնավորապես մենք Թուրքմենիայից ներմուծում ենք թեթեւ արդյունաբերության համար հումք: Կա համագործակցության մեծ ներուժ: Մենք պայմանավորվեցինք, որ այս հարցը ընդգրկվի միջկառավարական հանձնաժողովի օրակարգում եւ կքննարկենք համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հեռանկարը: Երկրորդը, տուրիզմի զարգացման խնդիրն է: Մենք շահարգրգռված ենք, որ տուրիստական հոսքեր լինեն Թուրքմենիայից Հայաստան եւ այդ տեսակետից չափազանց կարեւոր է, ուղիղ չվերթի կազմակերպումն Աշխաբադից Երեւան: Այս հարցը նույնպես կքննարկվի: Ինչպես նաեւ փոխանցեցի Հայաստանի Հանրապետության նախագահի հրավերքը Թուրքմենիայի նախագահին այս տարի այցելել Հայաստան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ