11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

“Չարչարանքից” հետո պատգամավորները գրանցվեցին. “Ժառանգության” ու ՀԱԿ-ի տեղերը ԱԺ-ում ազատ են

Հինգերորդ գումարման ԱԺ ամենաավագ պատգամավորը` ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը շարունակում է ընթերցել պատգամավորների անուն-ազգանունները: ԱԺ ՀԱԿ եւ “Ժառանգություն” խմբակցությունները նիստին չեն մասնակցում:

Նիստին ներկա չէ նաեւ ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Պատգամավորների անունների ընթերցումից հետո Մկրտիչ Մինասյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին համբերատար լսելու եւ բոլորին ծափահարելու համար:

Այնուհետ նա մանրամասն բացատրեց պատգամավորների գրանցման կարգը: Պատգամավորների գրանցումն առաջին անգամից չստացվեց: Մկրտիչ Մինասյանը նորից բացատրեց.”Առաջին կոճակը, հետո` երկրորդ”:

Պատգամավորները վերջապես “ջանքերի ու չարչարանքների” գնով գրանցվեցին: ԱԺ անդրանիկ նիստին գրանցվեց 111 պատգամավոր: Ներկայացվեց նիտի օրակարգը: Ինչպես չորրորդ գումարման ԱԺ նիստերին, այս անգամ էլ, պատգամավորներից ոմանք, ՀՀ նախագահի ելույթից հետո լքեցին նիստերի դահլիճը:

ԱԺ անդրանիկ նիստի օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը` հաշվիչ հանձնաժողովի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի ընտրություն,  Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվի, անվանումների եւ գործունեության ոլորտների հաստատում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ ,  կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ