07 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այսօր Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը

Այսօր Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Մայիսի 31-ից նա  սկսել է տարածաշրջանային շրջագայությունը, որը կավարտվի հունիսի 7-ին: Եվրոպական մի շարք երկրներ այցից հետո Քլինթոնն այսօր կլինի Հայաստանում, հունիս 5-ին` Վրաստանում, հունիսի 6-ին` Ադրբեջանում: Հայաստանում պետքարտուղարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մի շարք այլ պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Սպասվում է, որ ԱՄՆ […]

Թագուհուն նվիրված միջոցառումը ռեկորդ է սահմանել /վիդեո/

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագավորման 60-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված նավատորմի երթը  Թեմզա գետի վրա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես գետի վրա տեղի ունեցած ամենամեծ միջոցառումը, հաղորդում  է “РИА Нововсти”-ն: 1740-2012-ին կառուցված 670 տարբեր նավեր միաժամանակ մասնակցել են գետի վրայի զբոսանքներին: Դա քիչ էր կազմակերպիչների հայտարարած տվյալներից, ըստ որի նավակները ավելի քան հազարն էին […]

Գնդակոծվել է Չինարի գյուղը. 3 զոհ, վիրավորներ

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, անցած գիշեր Ադրբեջանի կողմից գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղացիների պատմելով, ադրբերջանցիների հիմնական թիրախը սահմանային հենակետերն էին: Նախնական տեղեկություններով, հենակետերում ծառայություն իրականացնող  զինծառայողներից կան տուժածներ: Henaran.am-ը փորձում է միջադեպի մանրամասները ճշտել Պաշտպանության նախարարությունից եւ մի փոքր ուշ կներկայացնենք նաեւ պաշտոնական տեղեկատվությունը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, ս.թ. հունիսի […]

Հայտնի են “Ժառանգության” պատգամավորներն ու խմբակցության ղեկավարը. Րաֆֆի Հովհաննիսյանի հարցը` սեպտեմբերին

Այսօր տեղի ունեցած “Ժառանգության” ութերորդ արտահերթ համագումարը նոր վարչություն է ընտրել, որը բաղկացած է տասնմեկ անդամից: Վարչության անդամներից մեկը կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն է, մյուս տասը անդամներն առաջադրվում են: “Ժառանգության” նոր վարչությունը կգործի հետեւյալ կազմով. Րաֆֆի Հովհաննիսյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Հովսեփ Խուրշուդյան, Գագիկ Մարգարյան, Սուսաննա Մուրադյան, Լուսինե Պետրոսյան եւ Մարգարիտա Հակոբյան: Նշենք, որ […]

Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը հակասություն չունեն /վիդեո/

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակասություններ չունեն: Հովիկ Արգամիչը ցանկություն ուներ աշխատել օրենսդիրում եւ այդպես էլ եղավ: Այս մասին լրագրողներին ասաց Աբրահամյանը` շաբաթ օրը կայացած ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո:  Տիգրան Սարգսյանի թերությունների կամ առավելությունների մասին ԱԺ նախագահը  առանձնապես չի մտածել,  բայց ընդհանուր առմամբ նրան գնահատում է որպես պրոֆեսիոնալ […]

Երեք նախարարներ կմնան /վիդեո/

Հունիսի 2-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի եւ  խորհրդի նիստերում արտառոց ոչինչ չկար: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց,  որ ՀՀ նախագահը վարչապետի պաշտոնում առաջարկել է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, ինչն ընդունվել է միաձայն: Կառավարության կազմը դեռ հայտնի չէ եւ սահմանված ժամկետում այն կներկայացվի հանրությանը: Ըստ խոսնակի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների […]

ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկեց. օրակարգում վարչապետի թեկնածուի հարցն է

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը, որին հաջորդելու է խորհրդի նիստը: Սպասվում է, որ ՀՀԿ-ն կքննարկի վարչապետի պաշտոնում իր թեկնածուի հարցը: Ի դեպ, լրագրողները վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանից հետքրքրվել են, թե շարունակելու է արդյոք պաշտոնավարել: “Համբերեք, եւ բոլոր հարցերի պատասխանները  շուտով կստանաք”,- պատասխանել է Սարգսյանը:  

Իրանի նախագահը հրավեր է ուղարկել ՀՀ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին, ով Սերժ Սարգսյանին է փոխանցել Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը: Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Նամջուի այցը Հայաստան և ընդգծել, որ մեր երկիրը կարևորում է փոխշահավետ համագործակցությունը հուսալի հարևան և լավ բարեկամ Իրանի […]

Իրանի վրա հարձակումը սպառնալիք է Հայաստանի համար. քաղաքագետ

“ԱՄՆ նախագահի թեկնածության հավակնորդ, կոնգրեսական Ռոն Փոլը բազմիցս հայտարարել է, որ ինքը մտադիր է պատերազմ հայտարարել Իրանին, ինչը նախեւառաջ սպառնալիք է  Հայաստանի համար”, -հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` այսօր` հունիսի 2-ին` լրագրողների հետ կայացած հանդիպմանը: Քաղաքագետը համոզված է, որ այդ հարձակումը քայքայիչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը սերտորեն կապված է Իրանի հետ ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի