22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երկրաշարժ Արարատում

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 09.38-ին Հայաստանում` Մասիս քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.010 և արևելյան երկայնության 44.470 : Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը […]

Րաֆֆին “դախ” չի` սասունցու պարն էր խորթ

“Ես հավատավոր անկուսակցական եմ, եւ “Ժառանգության” նախընտրական տեսահոլովակում իմ եւ իմ խմբի մասնակցությունը միայն կապված է նրա հետ, որ մենք շնորհակալ ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ նա միակ քաղաքական գործիչն է, ով 7 տարի շարունակաբար եղել է մեր պարուսուցողական դասընթացների եւ ծրագրերի կողքին: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Կարին” ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար […]

Հասարակության ճարտարապետը պետք է լինի մտավորականը, ‘պռառաբը’` քաղաքական գործիչը

‘Մտավորականը պետք է լինի ազգային գաղափարախոսության ճարտարապետը, իսկ մենք մտավորականին դարձրել ենք ‘’պռառաբ’’: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘Կարին’ ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` խոսելով հայ մտավորականության մասին: Նրա համոզմամբ` ոչ ոք “չի ճարտարապետում” հայ հասարակությունը, իսկ մտավորականները անընդհատ կառուցում են, եւ որեւէ  մեկը չգիտի` վերջում ինչ է ստացվելու: ‘Կառուցում ենք, հետո […]

“Փորում” է Սյունիքի մարզպետի տակը

Թիվ 37 ընտրատարածքում, Henaran.am-ի տեղեկություններով մթնոլորտը շարունակում է լարված մնալ: Սիսիանցիները միտված չեն  ընտրել ՀՀԿ-ի թեկնածու Հայկ Գրիգորյանին: Օրերս, ՀՀԿ Սիսիանի շատաբի պետ Աշոտ Մինասյանը հանդիպել է սիսիանցի ընտրողներին, խնդրել սատարելու ՀՀԿ-ի թեկնածուին: “Այստեղ ՀՀԿ-ի խնդիրը չի, լավ արդյունքների դեպքում ես գեներալ կդառնամ, հետո էլ Սյունիքի մարզպետ, նենց որ քվեարկեք ՀՀԿ-ի օգտին”,-ասել է Ա. Մինասյանը:

“Ջեմիկ”-ը Գավառում էր

 Երեկ “Օրինաց երկիր”  կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Գավառ քաղաքում էր: Գավառի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը ՕԵԿ-ի նախընտական ծրագրի հիմնադրույթները լսեցին  հիմնականում կուսակցության անդամները: Henaran.am-ի  թղթակիցը լսել է, թե մշակույթի տան առաջ ինչ են խոսում դպրոցահասակները : “Ի՞նչ համերգ ա”,-հարցրեց մեկը: “Համերգ չի, Ջեմիկն է եկել Քյավառ”: ” Ջեմիկն է ո՞վ է”- հարցրեց մյուսը: “Օրինաց […]

Ինչու՞ է Օբաման չարչարում ինքն իրեն եւ հայերին

Ինչ-ինչ անհասկանալի պատճառներով, աշխարհի ամենահզոր երկրի նախագահը յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին ստիպված է զգում կատարել տարօրինակ եւ անհարկի մի ծիսակատարություն: Ապրիլի 24-ից շաբաթներ առաջ Բարաք Օբաման հրաhանգում է Սպիտակ տան իր աշխատակազմին քրքրել բառարանը եւ գտնել մի շարք բառեր բացի ցեղասպանությունից նկարագրելու համար Հայոց ցեղասպանությունը: Արդեն չորրորդ տարին է, ինչ նախագահի ձեռնհաս օգնականները հուսախաբ չեն անում նրան: Այս տարի “Հայերի հիշատակի օրվա” համար նրանք գտել են […]

Վահան Հովհաննիսյանը ՀՀԿ-ի եւ սոցիոլոգների մասին անեկդոտ պատմեց

ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով քարոզարշավի ընթացքին` ասաց, որ ընդհանուր առմամբ, չհաշված այն կեղծքիներն ու խախտումները, որոնք լինում են, քարոզարշավի ընթացքը նորմալ է: Ըստ Հովհաննիսյանի` փորձ է արվում տարբեր ուժերի կռվեցնել, բայց բարեբախտաբար չի ստացվում: Անդրադառնալով սոցհարցումներին, Վահան Հովհաննիսյանը հիշեց վերջին քաղաքական անեկդոտը, որ սոցիոլոգները քաղաքացուն […]

Ահազանգ. դեղձենիներն ու ծիրանենիները վարակված են սնկային հիվանդությամբ

Այս տարի գլուխ են բարձրացրել ծիրանի եւ դեղձի այգիների սնկային հիվանդությունները: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Հայաստանի ագրարա-գյուղացիական միավորում’’ հկ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով` այդ հիվանդություններն արդեն երկու տարի է` գոյություն ունեն,ինչին առավել նպաստում է անձրեւային եղանակը, խոնավությունը: Սնկայի հիվանդության արդյունքում սկսվում է տերեւաթափ, եւ ժամանակի ընթացքում ծառը չորանում […]

Ոստիկանությունը` ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցածի մասին

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘2012 թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում մի խումբ անձինք, մետաղյա արգելափակոցները տապալելով եւ ոստիկանների պահանջներին չենթարկվելով, ձեռնարկել են ժամանակավոր տեղեդրված տաղավարներն ապօրինի ապամոնտաժելու հերթական փորձը, որը կարճ ժամանակում կանխվել է ոստիկանության կողմից: Օգտվելով ստեղծված իրավիճակից` նույն պուրակում բողոքի ցույց իրականացնող անձանց մեկ այլ խումբ պուրակի տարածքում […]

Ուսամա բին Լադենի գաղտնիքները կհրապարակվեն

Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բրենանը հայտարարել է, որ ոչնչացված ահաբեկիչ Ուսամա բին Լադենի փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են նրա տան խուզարկման ժամանակ, այս շաբաթ կտեղադրվեն համացանցում: Այս մասին տեղեկացնում է “BBC”-ն: Կհրապարակվեն նրա հաղորդագրությունները  մեղսակիցների հետ, ինչպես նաեւ նրա ձեռագիր օրագիրը: Փաստաթղթերում ասվում է, որ բին Լադենը ցանկացել է փոխել “Ալ-Քաիդայի” անունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի