02 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դալլաքյանը քավորին էլ կտանի. Հայացք

Ըստ “Հայացք” օրաթերթի հավաստի տվյալներով` խորհրդարանական ընտրություններում դառը պարտություն կրած Վիկտոր Դալլաքյանը, որպես “հոգու մխիթարանք”, իշխանությունների կողմից կարժանանա պարգեւի` կուսակցության շարքերը համալրելու քաջության համար: Նա կընդգրկվի կառավարության կազմում` կդառնա նախարար: Դալլաքյանը մտադիր է իր տեղակալ տանել իր քավոր Վարդան Բոստանջյանին:

Կովալը օրիորդին ԲՀԿ-ի մասին բան չի ասել. Ժողովուրդ

Կոտայքի մարզպետ, Հայաստանի հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային պատասխանատու Կովալենկո Շահգալդյանը՝ Կովալը, “Ժողովուրդ” թերթի հետ զրույցում ասաց, որ իրենց մարզում Հանրապետականի` քիչ ձայներ հավաքելու պատճառն իրենց ոչ լավ աշխատանքն էր: Թե հատկապես որ հարցում էր թերացել ՀՀԿ-ն, մարզպետը այդպես էլ չգաղտնազերծեց: –Ձեր մարզում Հանրապետական կուսակցությունն ամենաքիչ ձայներն է հավաքել, ի՞նչն էր պատճառը: -Դե եթե մեկ այլ […]

Աստված պատժել է ադրբեջանցիներին. Ազգ

Այսօր Արցախում տոն է: Նշվում է Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը: Ըստ “Ազգ”-ի, այդ առթիվ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում անցկացվում է զորահանդես: Հանդիսություններ եղան Շուշիում: ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, կառավարության անդամները, խորհրդարանականներն ու բարձրաստիճան զինվորականները, Արցախ ժամանած հյուրերը հարգեցին Շուշիի ազատագրման մարտերում զոհվածների հիշատակը: Նրանք ծաղիկներ դրեցին տանկ-հուշարձանի զրահին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի […]

ՀՀԿ-ն ԲՀԿ-ի առաջ պայման է դրել. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի լավատեղյակ աղբյուրների, ՀՀԿ-ի եւ “Բարգավաճ Հայաստան”-ի միջեւ ակտիվ քննարկումներ են ընթանում կոալիցիա կազմելու շուրջ: Հանրապետականը, թերթի տեղեկություններով, կոալիցիա կազմելու համար պայման է առաջադրում ԲՀԿ-ին: Ըստ այդմ, ԲՀԿ-ն հիմա պետք է հայտարարի, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ԲՀԿ-ում ոմանք կողմ են այս տարբերակին, բայց ոմանք էլ` կտրականապես դեմ են:

Ով ինչ պաշտոն է ստանալու. Հրապարակ

“Հրապարակ” թերթի լավագույն աղբյուրներն արդեն խոսում են նոր պաշտոնների մասին: Քաղաքական դաշտում հետընտրական թոհուբոհը չհանդարտված, կառավարության կուլիսներում արդեն սկսել է ծավալվել կադրային փոփոխությունների եւ պաշտոնների վերաբաշխման թեման, եւ նոր սպասումներ են ի հայտ գալիս: Որպես Աժ նախագահի հավանական թեկնածու` շարունակում է շոշափվել Էդուարդ Շարմազանովի անունը: Միաժամանակ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ Սամվել Նիկոյանը […]

Համեստ ոստիկանապետը /վիդեո/

Ընտրական գործընթացներով զբաղվող պետական թե հասարակական կազմակերպություններն այս օրերին ամփոփում են իրենց աշխատանքը, փորձում գտնել բացթողումները: Հիշեցնենք, որ  Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մինչ ընտրությունները հայտարարել էր, որ “ջիպեր-միպեր” չեն լինելու, ոստիկանները աշխատելու են նոր որակով: Երեկ ՀՀԿ գրասենյակում կազմակերպված տոնակատարության  ժամանակ լրագրողները փորձեցին Գասպարյանից պարզել, թե ինչպես է գնահատում իր աշխատակիցների աշխատանքը: “Բավարար եմ գնահատում, […]

Ի՞նչն է ոգեւորել էքս առաջին տիկնոջը . օրվա կադր

 ՀԱԿ-ի հանրահավաքին այսօր մասնակցում էր նաեւ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը` Լյուդմիլա  Տեր-Պետրոսյանը: Սակայն նա` ամուսնու կողքին հարթակում չէր, այլ ժողովրդի մեջ էր, շրջում էր եւ զրուցում նրանց հետ: Հանրահավաքների մշտական մասնակիցները փորձում էին հիշել, անցած հանրահավաքներից մեկում տեսել էին նրան, բայց այդպես կարծես չհիշեցին: Գուցե՞ ՀԱԿ-ի խորհրդարան մտնելն էր ոգեւորել ՀԱԿ-ի առաջին տիկնոջը:

ՀԱԿ-ը երթ չարեց` զբաղված էր /վիդեո/

՛՛Մենք միակ ընդդիմությունն ենք, եթե պարզ չի մի հատ էլ կրկնեմ՝ մենք միակ ընդդիմությունն ենք,- այսօր ՀԱԿ  հանրահավաքում  ասաց  Հրանտ Բագրատյանը՝  կրկնելով շուրջ հինգ անգամ: Նա հայտարարեց, որ խորամանկ իշխանությունները իրենց  խաբել են:  Բագրատյանն զայրացած էր միջազգային դիտորդների վրա.՛՛Մի եկեք էլի այս երկիր, ինչու եք գալիս ու սուտ բաներ հայտարարում՛՛: Նա համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ-ին […]

ՀԱԿ-ի յոթնյակը ԱԺ-ում կղեկավարի Հրանտ Բագրատյանը

ՀԱԿ հանրահավաքի ընթացքում այդպես էլ չհայտարարվեց այն անունները, որոնք անցնելու են խորհրդարան: Henaran.am-ի թղթակիցը փորձեց ճշտել Նիկոլ Փաշինյանից, ով դժվարությամբ պատասխանեց. ՛՛Անցնելու եմ ես, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Արամ Սարգսյանը,Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, իսկ Հրանտ Բագրատյանը կդառնա խմբակցության ղեկավար՛՛:

Տեր-Պետրոսյանը կպայքարի դրսից

Սիրելի հայրենակիցներ, Նախ եւ առաջ պարտքս եմ համարում խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Հայ Ազգային Կոնգրեսին ու նրա մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին։ Քիչ թե շատ ժողովրդավարական պետությունների համար սովորական այդ քայլը Հայաստանի պարագայում պետք է համարել ոչ միայն քաղաքական համակրանքի, այլեւ քաղաքացիական քաջության դրսեւորում՝ նկատի ունենալով վարչական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված