Եթե մի մասը դառնա գալուբոյ, մի մասը` մարմնավաճառ…էս ազգի վերջը ի՞նչ է լինելու /վիդեո/
Եթե մարմնավաճառությունն արգելված չէ օրենքով, իսկ մարմնավաճառի մարմինն իր սեփականությունն է, ուրեմն ինչպես սեփականության ցանկացած վաճառք, այն եւս պետք է հարկվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
“Եթե այդպես է, ուրեմն պետք է ԱԱՀ սահմանվի: Ավելին, այն ապարանքը, որը վաճառում են եւ կարող է վնաս բերել առողջությանը, ինչպես օրինակ ժամկետանց սնունդը, պետք է դնել նորմալ վիճակի մեջ: Վեներական հիվանդություններն ազդում են մարդու առողջության վրա”,-նշեց բանախոսը:
Իսկ ընդհանրապես, Ռուբեն Բաբայանը մարմնավաճառությունը հանցագործություն է համարում: Բանախոսը համոզված է, որ մարմնավաճառությունից, բացի կողմերից, իրենց շահագրգռվածությունն ունեն նաեւ այն մարմինները, որոնք իրականում պետք է պայքարեն երեւույթի դեմ:
“Կներեք, մարդիկ այնտեղ չեն հավաքվում, որպեսզի հայ ժամանակակից արվեստի ուղղությունները, Բոլոնյան կրթական համակարգը կամ գոնե առնվազն վերջին խորհրդարանական ընտրությունները քննարկեն, մենք հասկանում ենք, թե ինչի համար են նրանք հավաքվում”,-նկատեց բանախոսն ու հավելեց.”Յութուբում բազմաթիվ կադրեր կան, թե այդ մարմնավաճառներին ինչպես են տանում ոստիկանություն եւ ինչեր են անում: Ուրեմն կա կապ, կա շահագրգռվածություն”:
Ասուլիսի մյուս բանախոսը`ճարտարապետ Լեւոն Իգիթյանն էլ մտահոգություն հայտնեց.” Փոքրաթիվ ժողովուրդ ենք ու եթե մի մասը դառնա գալուբոյ, մի մասը` մարմնավաճառ, մի մասը` Եհովայի վկա, էս ազգի վերջը ի՞նչ է լինելու: Մինչդեռ, պարտք ունենք այն մարդկանց առջև, ում պլանավորած սպանում էին: Ես նայում եմ, գեղեցիկ աղջիկներ են անցնում, էսքան գեղեցիկ աղջիկ Երեւանում առաջ չկար, մի 15-20 տղա, չգիտես ինչի` բոլորը չսափրված, կանգնած են, ուշադրություն չեն դարձնում: Չեմ հասկանում, դուք երազում գեղեցիկ կին չե՞ք տեսնում, թե՞ էսօր երազներում տղամարդ են տեսնում“:
Բանախոսներն առաջարկում են այն վայրերը, որոնք հայտնի են որպես մարմնավաճառների հավաքատեղի, լուսավորել, այգիներում ինչ-որ միջոցառումներ կազմակերպել եւ այդպիսով դիսկոմֆորտ ստեղծել մարմնավաճառների համար: “Մի օր տաքսիով եկա մանկական այգու մոտ, պտտվեցի եւ եկա դեպի Մյասնիկյանի արձան: Տաքսիստն ասեց աջ նայի` նայեցի ու սարսափեցի…Սարսափելի բան տեսա”,-պատմեց Լեւոն Իգիթյանը: Բանախոսներն առաջնային են համարում հասարակության առողջության խնդիրն ու նշում` երեւույթի վրա աչք փակել չի կարելի: Իսկ երեւութի պատճառը, Ռուբեն Բաբայանի համոզմամբ, ֆինանսական շահագրգռվածությունն է, Լեւոն Իգիթյանի կարծիքով էլ` այլասերվածությունը: