12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեւանի քաղաքապետը հրաժեշտ է տվել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ:

Քաղաքապետը ողջունել եւ շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ–գերմանական հարաբերությունների  զարգացման գործում ներդրած ջանքերի համար:

՛՛Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ հուսով եմ, որ Երեւանի քաղաքապետարանը հետագայում եւս արդյունավետ կաշխատի ՀՀ–ում Գերմանիայի դեսպանության հետ՛՛,-նշել է Տարոն Մարգարյանը՝ հաջողություններ մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության մեջ։

Կարեւորելով գերմանական քաղաքների հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը` քաղաքապետը հատկանշել է, որ վերջերս Հալլե Զալլե քաղաքի քաղաքապետի Երեւան կատարած այցելության ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հաստատման հետ կապված մի շարք ծրագրեր։

Հանս-Յոխեն Շմիդթը կիսելով իր տպավորությունները Երեւանի եւ քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումների շուրջ` նկատել է, որ վերջին շրջանում ակտիվ աշխատաքներ են տարվում նաեւ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման ուղղությամբ։

՛՛Փոփոխությունների ու զարգացման փուլում գտնվող քաղաքի կառավարումը դժվար աշխատանք է։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ աշխատանքու՛՛,–նշել է դեսպանը։

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հանս-Յոխեն Շմիդթը զրուցել են նաեւ քաղաքապետարանի եւ գերմանական միջազգային համագործակցության «Համայնքային եւ տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագրի  շուրջ։

կիսելով իր տպավորությունները Երեւանի եւ քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումների շուրջ` նկատել է, որ վերջին շրջանում ակտիվ աշխատաքներ են տարվում նաեւ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման ուղղությամբ։

՛՛Փոփոխությունների ու զարգացման փուլում գտնվող քաղաքի կառավարումը դժվար աշխատանք է։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ աշխատանքում՛՛,–նշել է դեսպանը։

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հանս-Յոխեն Շմիդթը զրուցել են նաեւ քաղաքապետարանի եւ գերմանական միջազգային համագործակցության՛՛Համայնքային եւ տնտեսական զարգացումը Հայաստանում՛՛ ծրագրի  շուրջ։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ