Ոռոգման ջուրը խնայողաբար օգտագործեք
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանն այսօր լրգրողների հետ զրույցում հայտարարեց, որ մեր հանրապետությունում այս տարի խորքային հորերի ջուրն իջել է, ինչի պատճառով ջրամբարներում նախորդ տարվա համեմատ ավելի քիչ ջուր է ամբարվել: Խնդիրը լուծելու նպատակով, փորձագետի խոսքով, նախատեսվում է Սեւանա լճից լրացուցիչ 150 մլն խմ ջուր բաց թողնել:
Ա. Ղազարյանը սակավաջուր տարվա պայմաններում Սեւանից ջուր վերցնելն անհարժեշտություն համարեց՝ կոչ անելով ջրօգտագործողներին ոռոգման նպատակով ջուրը խնայողաբար օգտագործել: Հանրապետության խոշոր ջրաղբյուրներից Ապարանինն , օրինակ, փորձագետի խոսքով, նախորդ տարվա 91 միլիոն խմ-ի դիմաց ներկայում ունի 31 միլիոն խմ լցվածության մակարդակ:
Եւ քանի որ հանրապետությունում ջրի սակավության արդյունքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ՀՀ կառավարության հունիսի 14-ի նիստում որոշում է ընդունվել Սեւանա լճից ընթացիկ տարում բաց թողնել լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր: Առաջիկայում այն կներկայացվի ԱԺ հաստատմանը: Փորձագետը, տեղեկացնելով այս մասին, նշեց, որ այդ կերպ հնարավորություն կստեղծվի շուրջ 40 հազար հեկտարի վրա ջրամատակարարում իրականացնել: