16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քնի պակասը կարող է արյան զեղումի հանգեցնել

Այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում քնում են 6 ժամից պակաս, մյուսներից ավելի շատ են արյան զեղում ստանալու վտանգի տակ: Այդ մասին վկայում են ամերիկացի գիտնականների  ավելի քան 3 տարի անցկացրած հետազոտության արդյունքները: Ալաբամա նահանգի հետազոտողների մի խումբ 3 տարի շարունակ դիտարկել է մի քանի հազար հիվանդների, որոնց բաժանել են 5 խմբի` ըստ նրանց քնելու տեւողության: […]

Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 84-ի

Հունիսի 13-ին Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 84-ի, ավելի քան 300-ը վիրավոր են: Ծայրահեղականների այս գրոհներն ամենաարյունալին էին 2011-ի դեկտեմբերից, երբ ամերիկյան զորքերը դուրս եկան Իրաքից, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Նախօրեին` հունիսի 13-ին Իրաքում ավելի քան տասնյակ պայթյուններ էին տեղի ունեցել Էլ-Հիլլում, մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող Բաբիլ նահանգի վարչական կենտրոնում, Քիրկուկում […]

Վանոյին հետ են բերում. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի. Facebook-յան “ելք”խմբում սկսել է ստորագրահավաք` ի պաշտպանություն տաղանդավոր գրող Վանո Սիրադեղյանի: “Ստորագրում ենք լայքելով: Պրոցեսն սկսկվեց”,-գրվեց “Ելք”-ի պատին: Ստորագրահավաքին արդեն մասնկացել են մի քանի տասնյակից ավելի քաղաքացիներ:  “Մենք ոչ մի տեղեկություն չունենք ոչ նրա գտնվելու վայրի, ոչ էլ նրա վիճակի մասին”,-ասել է “Ելք” խմբի ու ստորագրահավաքի նախաձեռնող Վարդուհի Սիմոնյանը:- Խոսակցություններ են պտտվում, […]

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հետաձգվել է

Ինչպես Henaran.am-ին քիչ առաջ տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այսօր կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հետաձգվել է: Ա յն ամենայն հավանականությամբ կկայանա վաղը` հունիսի 15-ին: Հիշեցնենք, որ ԳՄ նիստում որոշվելու է նոր կառավարության կազմը:

Երկարամյա մանկավարժը “Ժառանգության” բլբուլին տեղն է դրել. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի,  երեկվանից “Ժառանգության” գրասենյակում լուրջ իրարանցում է սկսվել: Դրա պատճառը, ասում են, եղել է “Ժառանգության” բլբուլ Ստյոպա Սաֆարյանի ու Անահիտ Բախշյանի թեժ լեզվակռիվը` կապված ներքաղաքական կյանքում տիրող առկա իրավիճակի ու ներկուսակցական որոշ խնդիրների հետ: Նույն լուրերի համաձայն, Ստյոպան Բախշյանին ասել է, որ ավելի լավ կլինի վերջինս այս ընթացքում հեռուստաէկրաններին, մասնավորապես` “Կենտրոնում” ու […]

“Նման բանի” պատճառը պարզ չի. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է, որ թեպետ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խոստացել էր 10 օրվա մեջ բացահայտել, թե ինչ հանգամանքներում էր հրդեհվել Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի տանիքը, սակայն մինչ օրս պաշտոնական որեւէ հայտարարություն չի արվել: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Երեւանի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի գրասենյակի տանիքն այրվել էր, եւ հրդեհը մարելու համար հրշեջների լցրած ջուրը […]

Պահածո չենք ուտի. 168 ժամ

Հայաստանյան պտուղբանջարեղենային պահածոների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել: Ըստ “168 ժամ”-ի, ապակյա տարաներ արտադրող “Սարանիստը” եւ  “Գլաս ուորլդ քամփնին” հրաժարվում են տեղական շուկային ապակյա տարաներ վաճառել: Առաջինը պնդում է, որ ընդհանրապես դադարեցրել է արտադրությունը կապված վերազինման հետ, իսկ երկրորդ ընկերությունը տեղական արտադրողի համար մինչեւ օգոստոս տարաներ չի կարող արտադրել, քանի որ իրենց […]

Սեւ-մութ օրեր Ալիկի համար. Երկիր

ՀՀ նախագահի խորհրդական, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի գործերը, կարծես, այնքան էլ լավ չեն: “Երկիր”-ի տեղեկություններով` վերջին շրջանում նա բավականին մեկուսացվել է, իսկ ավելի հստակ` նրան մեկուսացրել են: Թերթի աղբյուրները պնդում են, որ նախկին ոստիկանապետի գործերը լավ չեն հարազատ Արարատում, հատկապես մարզկենտրոն` Արտաշատում. նրա երբեմնի լավագույն ընկերները եւ մտերիմները խուսափում են նրա հետ շփվելուց: Ոմանց […]

Ծառուկյանի գործարանը չի աշխատում. Հայկական ժամանակ

Արդեն մի քանի օր է, ինչ չի աշխատում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը: Այս մասին “Հայկական ժամանակ” թերթին տեղեկացնում են տեղի աղբյուրները: Գործարանի չաշխատելը պայմանավորված է ցեմենտի նկատմամբ պահանջարկի կտրուկ նվազմամբ: Գործարանը չի կարողանում իրացնել իր արտադրանքը, և ներկայումս եղածը կուտակվել է պահեստներում: 2009-ի ճգնաժամն ամենաշատը հարվածեց հենց շինարարության ոլորտին, և նույնիսկ […]

Հանկարծամահ է եղել Դավիթ Հարությունյանը

46 տարեկան հասակում հանկարծամահ է եղելԴավիթ Հարությունյանը: Նա ծնվել է 1966 թվականին՝ Երեւանում: Սովորել է Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, իր գիտական առաջին քայլերն է արել Գիտությունների ակադեմիայի բիոֆիզիկայի բաժնի ասպիրանտուրայում, աշխատել է փորձառական կենսաբանության ինստիտուտի կենսաֆիզիկայի բաժնի գիտաշխատող: Դ. Հարությունյանը 1992-1998թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, մասնակցել է Լեռնային Ղարաբաղի և Շահումյանի պաշտպանական մարտերին: 2001 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի