15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գիտնականները հայտնաբերել են աղիքային ինֆեկցիայի եւ շիզոֆրենիայի միջեւ կապը

Ավստրալիայի Քըրթինի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները  հայտնաբերել են, որ մանկության տարիներին առաջացած աղիքային եւ թոքային ինֆեկցիաները մեծացնում են հետագայում շիզոֆրենիայի զարգացման հավանականությունը:

Մասնագետները վերլուծել են Արեւմտյան Ավստրալիայի բնակիչ մոտ 40 հազար երեխաների բժշկական քարտերը եւ հայտնաբերել կապը հոգեկան խանգարումների եւ ֆիզիկական հիվանդությունների միջեւ: Նրանց խոսքով` այն տղաները, որոնք շնչառական եւ աղիքային ինֆեկցիաների պատճառով բժշկի են դիմել մինչեւ 3 տարեկանը, 80 տոկոսով ավելի շատ են հոգեկան խանգարումների հակվածություն ունեցել 20-30 տարեկանում, քան նրանք, ովքեր նման ինֆեկցիաների հետ չեն բախվել մանկության տարիներին:

Նախկինում կատարված հետազոտությունն արդեն ցույց էր տվել գլխուղեղի եւ ողնուղեղի թաղանթների բորբոքման եւ շիզոֆրենիայի զարգացման միջեւ կապը: Սակայն այս աշխատանքն առաջինն է, որը նման բացահայտում է արել: Աղիքային եւ թոքերի ինֆեկցիաները հազվադեպ են կպչում կենտրոնական նյարդային համակարգին, այդ պատճառով էլ զարմանալի է նրանց քայքայիչ ազդեցությունն ուղեղի վրա:

Հետազոտության ղեկավար Վենբին Լյանը նշել է, որ երեխաների իմունային համակարգի անբավարար զարգացման դեպքում վարակները կարող են հեշտությամբ ազդել գլխուղեղի վրա, եւ այդ գործընթացն ընթանում է առանց որեւէ հատուկ ախտանիշերի:

Հետազոտության մասնակից գիտնական Քոլին Բինիսը նշել է, որ հետազոտության արդյունքներն ընդգծում են կրծքով կերակրելու կարեւորությունը: Վաղ տարիքում ձեռք բերած ինֆեկցիաներն ավելի տարածված են այն երեխաների մոտ, ում կրծքով չեն կերակրել: Մայրական կաթը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի զարգացման համար:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ