07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շվեդ երաժիշտները կնվագեն Ծիծեռնակաբերդում

Շվեդիայի Հալմստադ քաղաքի երաշժտական լարային անսամբլը այսօր համերգով ելույթ կունենա Ծիծեռնակաբերդում:  Հենարան մամուլի ակումբում Շվեդական Շվեդիայի Հալմստադի լարային անսամբլի դիրիժոր Մեց Ռյոտրը, նվագախմբի գլխավոր ադմինիստրատոր Նարինե Գաբրիելյանը եւ Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրեն Ուլֆ Ֆեմբրոն այսօր մանրամասներ են ներկայացրել համերգից եւ Հայաստան իրենց կատարած այցելությունից: “Շվեդիան այն երկրներից մեկն է , որն ընդունեց Ցեղասպանությունը: Մեզ համար […]

Գերմանիան քվեարկում է Անգելա Մերկելի դեմ

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի տարածքային խորհրդարանական ընտրություններում պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը` կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, լուրջ պարտություն է կրել: Ըստ վերջին հաշվարկների`  երկրի ամենախիտ բնակեցված տարածքում  այն ստացել է քվեների ընդամենը 26 տոկոսը, որն ամենացածր ցուցանիշն է պահպանողականների  համար: Նախորդ ընտրություններին կուսակցությունն ստացել էր ձայների ավելի քան 35 տոկոսը, հաղորդում է “BBC”-ն: Մերկելի կուսակցության հիմնական մրցակիցները […]

Ավտոմեքենան գետն է ընկել. վարորդը մահացել է

Մայիսի 12-ին, ժամը 04.00-ի սահմաններում, ‘Միցուբիշի Պաջերո’ մակնիշի ավտոմեքենան Ֆիոլետովո-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել և ընկել է գետը, ինչի հետևանքով վարորդը` 1981 թ.  ծնված Պավել Զաբորկինը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից

Ավտոկանգառի հսկիչը վրաերթի արդյունքում մահացել է

Մայիսի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ‘Բոգդան’  մակնիշի ավտոբուսը  ‘Մալաթիա’ գյուղմթերքների շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել շուկայի ավտոկանգառի հսկիչին` 63-ամյա  Արմեն   Գալստյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 17.40-ին,  Ա. Գալստյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից  

‘Սարդարապատ’ շարժման կոչը` հացադուլավոր Արտավազդ Վարդանյանին

‘Սարդարապատ’ շարժումը հաղորդագրություն է տարածել` կոչ հացադուլավոր Արտավազդ Վարդանյանին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. ‘Սարդարապատ’ շարժման նախաձեռնող խումբը միանում է բազում քաղաքացիների հորդորներին կոչ անելով Արտավազդ Վարդանյանին, որը մայիսի 3-ից գտնվում է հացադուլի մեջ,  դադարեցնելու իր քաղաքացիական ակցիան: Արտավազդ Վարդանյանի հացադուլի նպատակը ներկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում ընտրությունների անիմաստության  փաստումն է եւ փակուղուց դուրս գալու այլ […]

Ադրբեջանի հերթական սուտը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ փորձելով արդարացնել ս.թ. մայիսի 10-ին Անվտանգության Խորհրդի (ԱԽ) հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկման ժամանակ Ադրբեջանի` որպես նիստի նախագահողի,  անընդունելի գործելաոճը, ադրբեջանական կողմը ԶԼՄ-ների միջոցով  տարածել է հերթական սուտը, ձեւացնելով թե իբրեւ չի խախտել ԱԽ ընթացակարգի կանոները: Թարմացնելու համար ադրբեջանցի դիվանագետների հիշողությունը Հայաստանի ներկայացուցչությունը նշում է, որ ս.թ. […]

“էս հլա ժուռնալն ա” … Ծառուկյանը նշել է հաղթանակը

“Բարգավաճ Հայաստան”-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրություններից հետո հաղթանակը համերգային ծրագրով նշել է Առինջում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ առաջնորդը սովորաբար նման միջոցառումները Աբովյանում է կազմակերպում: Սակայն այս անգամ, Աբովյանում նա 90 տոկոս քվե չի ստացել, ինչպես նախորդ ընտրություններին. ձայների մի մասը ՀՀԿ-ի օգտին էր: “Աբովյանը իրան էս անգամ ճիշտ չի պահել, զրկվելու ա ամեն ինչից, համերգը […]

ԿԸՀ-ն արձանագրություն է կազմել` քվեարկության արդյունքների վերաբերյալ

Մայիսի 13-ի ԿԸՀ արտահերթ նիստում, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշումները, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական […]

Ավտովթարից մահացածներից մեկը Զորի Բալայանի փեսան է

Երեկ երեկոյան,ժամը 20.05-ին,  Արտակարգ իրավիճակների նախարարություն  տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 1,8-րդ կմ-ում՝ Լոռի բերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում ‘Հունդա’-ի մակնիշի 93 NV 999 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել հանդիպակաց ծառին ու շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 1978թ. ծնված Միքայել Ադամյանը եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված