29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեր երաժշտարվեստը հզոր է, ու Սայաթ Նովան պետք է հնչի ամենուր

Սայաթ-Նովան  մեր հայրենիքն է, և պետք է հնչի բոլոր այն վայրերում, որտեղ հայ է բնակվում: Այս կարգախոսով “Սայաթ- Նովա” աշուղական երգի անսամբլը Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի կապակցությամբ  պատրաստվում է բարեգործական համերգներով հանդես գալ Արցախում: Անսամբլը լինելու է  Շուշիում, Ստեփանակերտում, Հադրութի շրջկենտրոնում և զորամասերում:

“Սայաթ-Նովա”  անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը  կարևոր է համարում զորամասերում  նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ աշուղական երգերի շնորհիվ  խրախուսվում  են  հայ զինվորները:

“Աշուղական երգը մեր ժողովրդական երգի պրոֆեսիոնալ թևն է, իսկ ժողովրդական, ազգային երգը մեր մշակույթի արմատն է”,- նշում է  Թովմաս Պողոսյանը

Խոսելով աշուղական երգի պահպանման մասին` Թովմաս Պողոսյանը  նշեց, որ պետք չէ ամեն ինչ քարացած պահպանել, ամեն ժամանակ ունի իր թելադրանքը. “Կարևոր է բնօրինակի պահպանումը, բայց դրանք կարող ենք ներկայացնել նաև նորովի, և այդ աշխատանքներով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները”:

Սակայն ՀՀ վաստակավոր արտիստը նկատում է, որ սիրողական աշխատանքները մեզ մոտ ավելի շատ են և հայկական մշակույթն այնքան հարուստ է, որ յուրաքանչյուր ստեղծագործությունում կարելի է հայկական ոգի դնել:

Նրա խոսքով, մեր երգարվեստում ներթափանցումներ կան, բայց չի կարող մեր երգը շփման եզրեր ունենալ, օրինակ, չինական երաժշտության հետ, այլ կարող է առնչություն ունենալ միայն մեր հարևան ժողովուրդներից: “Բայց սա չի նշանակում, որ այնպիսի ամուր ողնաշար չունենք, որ թեքվենք այս ու այն կողմ: Մեր երաժշտարվեստը հզոր է ու կարիք չունենք օտարներից ազդվելու, իսկ օտարները մեզանով շատ են տարել”,- ասաց Թ. Պողոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ