15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անէական անձնավորության անէական հայտարարություն. ԲՀԿ խոսնակը` Հմայակին

“Եթե նա այդպես շարունակի ստիպված ենք  հանրությանը ասելու, թե  ինչպես էր խնդրում ու աղաչում, որպեսզի  մանդատ ստանար”,-ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը այսպես մեկնաբանեց  Քաղաքագետների միության նախագահ  Հմայակ Հովհաննիսյանի այն  հայտարարությունը , որ ինքը չի կարող ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ լինել մեկ թիմում, քանի որ նա կրակել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա:

Henaran.am-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ Հմայակ Հովհաննիսյանի   հայտարությունները մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում: “Վերջին անգամ եմ անդրադառնում այդ անէական անձնավորության անէական խոսակցություններին, որը պարբերաբար փորձում է ջուր պղտորել և փորձել իր համար բան որսալ”:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի` ինքը ոչ մի մարդ էակի վրա չի կրակել:”Երբ 2008թ Միքայել Դանիելյանը  իր երկու ընկերներով  հարբած խուլիգանական արարք թույլ տվեցին իմ, և 30 տարի էպիլեպսիայով տառապող կուսակցական ընկերոջս ու  հանրության նկատմամբ, հարկադրված եղա ոչ թե գազային, ոչ թե գնդակային, այլ անգնդակ կրակոց արձակել  օրինական ատրճանակից:

Ցավոք սրտի խուլիգանները, մինչ օրս չեն կրել համապատասխան պատիժ, քանի որ  իրենք խոշոր հովանավորներ ունեն արտասահմանից, որոնք բացահայտ միջամտեցին  քրեական գործին, այդ թվում ամերիկյան դեսպանատան անթաքույց մասնակցությամբ”:

Տիգրան Ուրիխանյանը արձագանքել է նաև Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, ըստ որի` վերջինս չի ստացել ԱԺ մանդատը, քանի որ չէր  ուզում ընկնել  Վահե Ավետյանի օրը:

“Անէական մարդու, անէական  խոսակցություններ … ես որևէ մեկնբանություն չեմ ուզում անել , եթե այդպես շարունակի, կրկնում եմ  հարկադրված կլինենք  հանրությանը ներկայացնել, թե ինչպես էր նա բառի բուն իմաստով խնդրում ու աղաչում, որ իրեն մանդատ շնորհեն” :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ