Սպասվում է անձրեւ, ամպրոպ եւ կարկուտ

Այս օրերին հանրապետությունում դիտվում են առատ տեղումներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` խոսելով առաջիկա օրերին սպասվող եղանակի կանխատեսումներին: ‘Բնակիչներին հատկապես անհանգստացրել էին վերջերս գրանցված պղտոր տեղումները: Դրանք հիմնականում պայմանավորված էին Սիրիայի անապատային գոտուց ցիկլոնի բերած փոշով, որը խառնվել էր անձրեւի կաթիլներին ու միանգամայն անվտանգ են […]