14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փուչիկներից տուժած 17-ը հիվանդանոցում են

 Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունից տուժածներից 17 հոգի են այսօրվա դրությամբ գտնվում ստացիոնար բուժման մեջ: Վերակենդանացման բաժանմունքներում տուժած չկա: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց  առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: Ինչ վերաբերվում է վիրահատվածներին, ապա Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան հրավիրված  Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան […]

Մայիսի 25-ին` ‘Զգուշացեք, երեխաներ են’

Մայիսի 25-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է Վերջին զանգը: Վերջին զանգին նվիրված միջոցառումների բնականոն ընթացքը, երեխաների երթեւեկության անվտանգությունը ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով եւ իր իսկ անմիջական հսկողությամբ հանրապետության ողջ տարածքում մայիսի 25-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է երթեւեկության անվտանգության 10-օրյակ` ‘’Զգուշացե’ք, երեխաներ են’’ նշանաբանով:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց […]

Ոչ օլիգարխիկ խորհրդարան, վատ աշխատած Դաշնակցություն եւ հետընտրական ՀԱԿ

Քաղաքականությունը միանգամից կտրել օլիգարխներից հնարավոր չէ, սակայն հնարավոր է նրանց հեռացնել քաղաքական որոշումներ կայացնելուց: Այսօր այս մասին Հենարան մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա համոզմամբ` այս խորհրդարանը էականորեն տարբերվում է նախորդից, քանի որ այն ավելի շատ կուսակցական բնույթ ունի, քան օլիգարխիկ: ‘’Իշխանության ծրագիրը` հեռացնել օլիգարխներին քաղաքականությունից նախատեսված էր առաջիկա տասնյակ տարիների համար, ավելի ճիշտ` […]

24-ամյա վարորդը մահացել է

Մայիսի 21-ին, ժամը 01.40-ին, ‘ԲՄՎ’ մակնիշի  ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում բախվել  էր ծառին, ապա՝ կանգառի նստարանին: Վարորդը՝  24-ամյա Դավիթ Ավետիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ավետիսյանը նույն օրը երեկոյան ‘Արմենիա’ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից

ՀՀԿ-ում բռնկված հրդեհի պատճառները` 10 օրից

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության պետ Ֆայինա Վարդանյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում երեկ բռնկված հրդեհի պատճառները ճշտելու համար նշանակվել են փորձաքննություններ: Նաեւ կներգրավվեն լրացուցիչ փորձագետներ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնից: “Նշանակված է 3 փորձաքննություն: Մասնավորապես  հրդեհատեխնիկական` հրդեհի պատճառները պարզելու համար, շինարարականը` թե ի՞նչն է վնասվել շինության մեջ եւ ապրանքագիտականը` թե ինչ ապրանքներ […]

Գետի վարարման արդյունքում վնասվել է քարի արտադրամասը

Մայիսի 23-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղանուշ գետի վարարման հետեւանքով ջրածածկվել է Կապան֊-Գեղանուշ ավտոճանապարի 1-ին կմ-ում Երկաթուղայինների փողոց 5-րդ նրբ. հասցեում գտնվող քարի մշակման արտադրամասի տարածքը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ջրածածկվել է Ս. Զաքարյանին պատկանող քարի մշակման արտադրամասի մի մասը` 500քմ մակերեսով, պատճառելով նյութական վնաս: […]

Քոչարյանը պատասխանեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Henaran.am-ը ուղիղ եթեր է արձակում ակումբում կազմակերպվող մամուլի ասուլիսները, ոոնց ընթացքում հնարավորություն ունեն հյուրերին հարցեր ուղղել նաեւ մեր ընթերցողները: Օրերս ընթերցողներից մեկը հարց էր ուղղել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանին: “Հարգելի պարոն Քոչարյան Վարդենիսի բնակիչ Արա Նալբանդյանի փախստականի վկայականը Ձեր աշխատակիցները 2 տարի առաջ վերցրել են իրեն […]

Ի՞նչ կառաջարկվի ԲՀԿ-ին

Հայաստանի ներքին քաղաքականությունը դասական  լատինաամերիկյան ոճով է ընթանում: Ամենափոքր բանը, որ տեղի է ունենում, այստեղ եռացնում են, ուռճացնում, հասցնում մինչեւ տիեզերական չափերի: Այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն նման կարծիք հայտնեց ‘Կովկաս’ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` կապված վերջին քաղաքական զարգացումների հետ: Նրա խոսքով` ներքաղաքական կյանքում շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ կոալիցիայի հարցը: Իսկանդարյանի […]

Շատ ջրեր են հոսելու … Տիգրան Սարգսյանը հանգստացրել է թիմին

Henaran.am-ի տեղեկություններով, մամուլում տարածված լուրերը, թե վարչապետ է նշանակվելու ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, բուռն քննարկումների առիթ է դարձել կառավարությունում: Մասնավորապես տարածված խոսակցությունները, թե ԲՀԿ-ն վարչապետի փոփոխություն է պահանջում, դա որպես պայման ներկայացնելով կոալիցիա կազմելու հարցում, մտահոգել են գործադիրի աշխատակազմին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ իր թիմակիցներին, աշխատակազմին հանգստացրել է, ասելով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի