08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ նախագահը կմեկնի Ճապոնիա

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա: Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի “Յուրիագե-Հիյորիյամա” հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին: […]

ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Երեւանում է

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը ժամանեց Երեւան: “Զվարթնոց” օդանավակայանում պետքարտուղարին դիմավորեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, պետքարտուղարը հադիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների շրջանակներում կքննարկվեն մի շարք տարածաշրջանային խնդիրներ, ահաբեկչության դեմ պայքարի եւ տարածաշրջանի տնտեսական զարգացման հետ կապված: […]

Սամվել Կարապետյանը մոսկովյան առաջատար գործարարների շարքում է

Պարզվում է, որ Մեծ Մոսկվայի տարածքների 6 հիմնական տերերից մեկը  մեր հայրենակից, 45-ամյա գործարար, “Տաշիր Գրուպ”-ի սեփականատեր  Սամվել Կարապետյանն է, տեղեկացնում է “Kommersant.ru”-ն: Կարապետյանը, ով բնակվում է Կալուգայում, հանրությանը հայտնի է դարձել որպես “Ռիո” առեւտրի տան հիմնադիր: Իսկ այժմ Մեծ Մոսկվայում “Տաշիր Գրուպին” է պատկանում “Gazoil Park” բնակելի համալիրը, որն ընդգրկում է 1 միլիոն խորանարդ […]

ՀՀ նախագահը 3 նախարարի է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ այսօր նշանակել է կառավարության անդամներից երեքին. Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը և Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում:

Վայքի քաղաքապետը` մարզպետ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության կոալիցիա չկազմելու պատճառով  հրաժարական է ներկայացրել նաեւ Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Henaran.am-ի տեղեկություններով, մարզպետի պաշտոնում ամենայն հավանականությամբ նշանակվելու է Վայքի քաղաքապետ , Հանրապետական Հարություն Սարգսյանը: Նշենք, որ արդեն հայտնի է նաեւ Գեղարքունիքի նոր մարզպետի անունը: Այդ պաշոտնում նշակավելու է ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը:

Քլինթոնի ակնկալիքները` ԱԺ ընտրություններից հետո, նախագահականից` առաջ

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարելիք այցն ուշագրավ է մի քանի ասպեկտներով:  Henaran.am-ի հետ զրույցում այսօր անդրադառնալով պետքարտուղարի տարածաշրջանային այցելությանը, կարծիք հայտնեց քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: ‘’Նախ` այցի ժամանակահատվածը: Այն հաջորդում է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, բայց այն նաեւ նախորդում է նախագահական ընտրություններին: Քլինթոնի տարածաշրջանային այցի ժամանակահատվածը նաեւ համընկնում է հարեւան Վրաստանում […]

Պետբյուջեի ծախսերն ու եկամուտները

2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 262.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 269 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 63.5%-ով և 57.9%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական […]

ԲՀԿ-ն դիսկոմֆորտ է զգում ռադիկալ բառերից. Երվանդ Բոզոյան /վիդեո/

“Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը գտավ այն տեխնոլոգիան, թե ինչպես կարելի է սարքել ընտրությունները, որ մեծ աղմուկ չառաջանա: Ակնհայտ է, որ եթե ոչ մի բան չփոխվի, գալիք նախագահական ընտրությունները նույն կերպ կանցնեն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը եւ հավելել, թե  ՀՀԿ հավաքած 46 տոկոս ձայներն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա, ստացվում է […]

Ինչո՞ւ է Քլինթոնը եկել. “The New York Times”

Ամերիկյան “New York Times” պարբերականը անդրադարձ է կատարել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցին Հարավային Կովկաս: “Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ճիշտ ժամանակին է, քանի որ տարածաշրջանում առճակատման վտանգ կա, ինչը կարող է ամերիկյան եւ եվրոպական շահերի վրա ազդել եւ կարիք ունի բարձր մակարդակի ուշադրության: Հյուսիսային Կովկասի ռուսաստանյան տարածքում ահաբեկչություն եւ ապստամբություն է տարածվում: Ռուսաստանի […]

ԱԺ նախագահը վերադարձնում է իր կադրերին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Գոհար Պողոսյանը: Հիշեցնենք, որ վերջինիս Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետն էր, եւ նրան աշխատանքից ազատել էր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Պողոսյանի փոխարեն  նշանակվեց  Հրայր Զորյանը, որը շարունակում է ղեկավարել վարչությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի