Վարչապետը հրաժեշտ է տվել Գերմանիայի դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Մենք շահագրգռված ենք հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ և ընդլայմամբ: Մեզ համար այդ համագործակցությունն ունի կարևոր նշանակություն նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում»,– ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ հայ-գերմանական համատեղ ծրագրերն առանձնանում են իրենց արդյունավետությամբ և […]