Արտակարգ իրավիճակ. ընկույզի չափ կարկուտը սպանել է անասուններին

Երկու օր առաջ, հունիսի 9-ին տեղացած հորդառատ անձրեւը Գեղարքունիքի մարզում վերածվեց երկարատեւ տեղատարափի ու կարկուտի: Ըստ բնակիչների, որ կարկուտը տարբեր չափերի էր, ամենախոշորը՝ ընկույզի չափ էր: Կարկուտի շերտի հաստությունը կազմել է մոտ 30 սմ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ տեղատարափն ու կարկուտը մարզի գյուղատնտեսությանը լուրջ վնաս են հասցրել: […]