24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Թինա Կանդելակին` կրկին հայերի մասին

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիի “Twitter”-ի եւ “Facebook”-ի էջերում կատարված գրառումները մշտապես քննարկման առարկա են դառնում: Ինչպես միշտ, նա անդրադառնում է հայտնի դեմքերին: Այս անգամ նա “հիշատակել” է Քարդաշյան քույրերին: “Քարդաշյան քույրերն ամեն ինչ ցույց տվեցին: Ձեր կարծիքով` դա նորմա՞լ է”,-գրում է Թինան  “Twitter”-ում:

“Facebook”-ում Կանդելակին պատասխանում է ռուս ռադիոհաղորդավարուհի Քսենիա Լարինային, ով Թինային “խոպանչի” էր անվանել: Կանդելակին գրում է.”Ճիշտ է` ես ռուս չեմ, ինչպես հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր ապրում են Ռուսաստանում եւ այն իրենց հայրենիքն են համարում:

Սակայն նրանք իրենց կարծիքն արտահայտելու իրավունք չունեն, քանի որ հնարավոր է, որ Պուտինի կողմից են: Արդեն միայն դրա համար նրանց կարելի է “քաշող խոպանչիներ” անվանել”:

 Կանդելակիի` հայկական իրականությանը վերջին անդրադարձն ամիսներ առաջ` “Русский пионер” հաղորդման ժամանակ էր,  երբ նա պատմում էր հայկական հարսանքիներից եւ հայերի ճոխություններից: Թինան հերթականությամբ նշում է հայերի ձեռքբերումների մասին, ինչպես նաեւ հիշատակում այնպիսի հայերի անուններ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Շերը, Անդրե Աղասին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ