16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փոքրիկ Գոռին օգնելու նպատակով բացվել է հաշվեհամար /վիդեո/

“Խոսքի իրավունք” միավորմումը մի քանի օր առաջ տարածել էր հայտարարություն և տեսանյութ՝ կոչ անելով օգնել 8 տարեկան Գոռին: Հիշեցնենք, որ նրա մոտ զարգացել է պրինետալինցեֆիլոպադիա հիվանդությունը (երեխան լսում է, բայց չի խոսում): Գոռի հայրը՝ Արտակ Մնացականյանը “Խոսքի իրավունք” միավորման ակտիվիստներին տեղեկացրեց, որ արդեն բացվել է հաշվեհամար՝ երեխային օգնելու նպատակով: Բանկ` “ՀԱՅԷԿՈՆԱՄԲԱՆԿ” ԲԲԸ «ԹՈՒՄԱՆՅԱՆ” ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Ք. […]

Վարդան Բոստանջյանն այլեւս պե՞տք չէ ԲՀԿ-ին /վիդեո/

“Այդ մասին ես չեմ իմանում, ես էլ եմ կարդացել ձեր նման, բայց այս առումով ես դեգերումների մեջ չեմ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով այն լուրերը, թե ԱԺ 4-րդ գումարման ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշանակվելու է ԿԲ խորհրդի անդամ, ասել է Վարդան Բոստանջյանը: “Իմ փեշակը ունեմ, ի ծնե ի բնե, գիտամանկավարժական գործունեության մարդ եմ, դոկտոր եմ, պրոֆեսոր […]

Տղամարդը կնոջը սպանել, մարմինը մասնատել և տեղավորել է մետաղյա տակառում /ֆոտո/

Այսօր՝ հուլիսի 16-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները՝ գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանի, 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների հետ Երևանի Ոստիկանապետ Ներսես Նազարյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Աշոտ Միրիջանյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանր […]

Շախմատի մայրաքաղաք Ջերմուկը հյուրերին է ընդունում.նախագահը ժամանեց /ֆոտո/

Շախմատի մայրաքաղաք Ջերմուկը շարունակում է ընդունել ՖԻԴԵ-ի մրցաշարի մասնակիցներին: Քիչ առաջ այստեղ է ժամանել ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ,  Սերժ Սարգսյանը: Լուսանկարները ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների:      

Վերջին տարիներին 17-ամյա աղջիկների ամուսնության նվազման միտում կա. ԱՎԾ մասնագետ

 Ամուսնության միջին տարիքը, Հայաստանում ըստ ԱՎԾ տվյալների,  տղաների համար 28 տարեկանն է համարվում, աղջիկների համար` 24.5-ը տարեկանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ներկայացնելով վերջին 5 տարիների վիճակագրությունը, Կարինե Կույումջյանն ասել է, որ մեկ տարում միջինը գրանցվում է 17 տարեկան աղջիկների ամուսնության 100 […]

Օդերեւութաբաններին կպատժեն սխալ կանխատեսումների համար

Հոլանդացի օդերեւութաբաններին, ովքեր սխալ կանխատեսումներ կտան, կպատժեն: Նման նախաձեռնությամբ են հանդես գալիս Հուկ-վան-Հոլանդ նավահանգստի քաղաքային խորհրդի ներկայացուցիչները, որոնց կարծիքով` սխալ կանխատեսումները բացասաբար են ազդում տուրիստական բիզնեսի վրա: Քաղխորհրդի դժգոհության պատճառ են  դարձել հատկապես նախորդ շաբաթվա կանխատեսումները: “KNMI” օդերեւութաբանական գործակալությունը, որի տվյալներից օգտվում են հոլանդական հեռուստաալիքները եւ թերթերը, հայտարարել է, որ ողջ շաբաթ երկրի տարածքում անձրեւ […]

Ջերմուկը՝ շախմատի կենտրոն

Այսօր երեկոյան Վայոց ձորի Ջերմուկ քաղաքը հյուրընկալելու է ՖԻԴԵ-ի կանանց Գրան  Պրի 5-րդ փուլի մրցաշարին: Աշխարհի  լավագույն շախմատիստուհիները` յոթ երկրից արդեն Ջերմուկում են: Մրցաշարին  կմասնակցեն չինուհիներ Հոու Իֆանը, Ցզյույ Վենցզյայը, Ժուան Լուֆեյը,  Չժաո Սյուեյը, հնդկաստանցի Համփի Կոնեռուն, ուկրաինուհի Կատերինա Լահնոն, վրացուհի Նինո Խուրցիձեն, ռուսաստանցիներ Նադեժդա Կոսինցեւան եւ Եվգենիա Կովալեւսկայան, Մոնղոլթուլը`  Մոնղոլիայից: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնելու […]

Սեպտեմբերի 15-ին Հայաստանը կմաքրվի կենցաղային աղբից

Սեպտեմբերի 15-ին կանցկացվի “Հայաստանն առանց աղբի” համահայկական կամավորական ամենամեծ նախաձեռնությունը, որը կիրականացվի “Let’s do it! Armenia” շարժման եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի “Հակոբյան” բնապահպանական կենտրոնի շնորհիվ: “Let’s do it! Armenia” շարժման ղեկավար Արսեն Գասպարյանը եւ “Հակոբյան’ կենտրոնի տնօրեն Կարեն Աղաբաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ “Մենք կարող ենք” շարժումը պաշտոնապես դիմել է ՀՀ նախագահ Սերժ […]

Միասնական թեկնածուն չի կարող հաղթել, որովհետեւ գործող իշխանությունն ուժեղ է. Վարդան Բոստանջյան /վիդեո/

ԱԺ 4-րդ գումարման ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը հավատարիմ է իր այն տեսակետին, թե  2013թ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին չսատարելու հիմքեր չունի: Այս մասին իր մոտեցումը Վարդան Բոստանջյանը վերահաստատել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: “Դա անձնական կարծիք է: Ես մնում եմ դրան հարազատ”,-ասել է Վարդան Բոստանջյանը:Նա անդրադարձել է նաեւ միասնական թեկնածուի մասին հարցին եւ […]

Կրասնոդարի ջրհեղեղի արդյունքում 7 հայ է զոհվել

“Նիժնի Նովգորոդի հայկական համայնք” հասարակական կազմակերպությունը հումանիտար օգնություն է ուղարկել հուլիսի 12-ին Կրասնոդարի ջրհեղեղից տուժածներին, գրում է “Երկրամասը”: Տուժած ընտանիքներին կտրամադրվեն  սպիտակեղեն, ծածկոցներ, բարձեր, ներքնակներ, գազօջախներ, կաթսաներ, թեյնիկներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ: Միաժամանակ ռուսական լրատվամջոցները հաղորդում են, որ ջրհեղեղից զոհվել է 7 հայ, ոչ թե 6, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ:  Նրանք են Սուսաննա Ռաֆիկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի