25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Դուք առաքյալներ եք կրթության ոլորտում` Աշոտյանը ուսուցիչներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր շնորհավորական խոսքն է հղել ուսուցիչներին`  Ուսուցչի տոնի կապակցությամբ:
‘Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի`  ուսուցչի օրվա կապակցությամբ:
Դուք  առաքյալներ եք կրթության ոլորտում, ովքեր  կարողանում են, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից , սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Դուք նաև ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների հիմնական  աջակիցը, իրականացնողն ու հաջողության իրական պատասխանատուն:
Հայ մարդը դարեր շարունակ  ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ նաև   Արցախի, Ջավախքի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս ստանձնել են հայապահպանության  կարևորագույն գործը:
Մեկ անգամ ևս շնարհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ:
Շնորհավոր տոնդ` սիրելի ուսուցիչ’:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ