18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ի գործով նոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը շրջանառության մեջ կդրվի երկուշաբթի

 

 

 

 

 

Մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագիծը շրջանառության մեջ կդրվի հոկտեմբերի ութին` երկուշաբթի օրը: Այս մասին  Henaran.am-ին ասել է խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Փաստաթղթի` այս շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ չդնելը նրա խոսքով` պայմանավորված է եղել զուտ տեխնիկական խնդիրներով:

“Որոշման նախագիծն ու նախագծի հիմնավորումները տեխնիկական լրամշակման են ենթարկվել եւ երկուշաբթի ամենայն հավանականությամբ, եթե ոչ առավոտյան, ապա երեկոյան շրջանառության մեջ կդնենք”,-Henaran.am -ի հետ զրույցում ասել է Գագիկ Ջհանգիրյանը:

Henaran.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, մարտի մեկի գործով խորհրդարանական նոր հանձնաժողովի ստեղծումը նպատակահարմար չի համարում եւ գտնում է, որ ՀԱԿ-ի կողմից նման նախաձեռնությունը պարզապես քաղաքական շոու է:

Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ներկայացնելով իր անձնական տեսակետը, Henaran.am-ին ասել էր, որ  մարտի  մեկի գործն անընդհատ շահարկման է ենթարկվում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ