Իտալացիները Հայաստան կժամանեն հոկտեմբերի 10-ին (Իտալիայի հավաքականի ծրագիրը)
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին կիրակի կհրապարակի այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հոկտեմբերի 12-ին ու 16-ին կխաղան կայանալիք Հայաստանի ու Դանիայի ընտրանիների հետ հանդիպումներին։
‘Սկուադրա Աձձուրան’ կսկսի նախապատրաստությունը Հայաստանի ընտրանու դեմ հանդիպմանը հոկտեմբերի 8-ին Կովերչանոյի մարզաբազայում։
Հոկտեմբերի 10-ին,`Երևանի ժամանակով 18.00-ին, Իտալիայի հավաքականը չարտերային չվերթով Պիզայից կուղևորվի Երևան, որտեղ կհանգրվանի ‘Գոլդեն Փելես’ հյուրանոցում։
Իտալիայի հավաքականի ծրագիրը
Հոկտեմբերի 7
Կեսօրին կհրապարակվի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Հոկտեմբերի 8
12:30 Հարգրվանում Կովերչանո հավաքականների տեխնիկական կենտրոնում
13:30 Մամուլի ասուլիս (գլխավոր մարզչի ու ֆուտբոլիստների)
15.30 Մարզում (բաց լրագրողների համար)
Հոկտեմբերի 9
10.30 Մարզում (բաց լրագրողների համար)
13:30 Մամուլի ասուլիս (ֆուտբոլիստներ)
15.30 Մարզում (փակ)
Հոկտեմբերի 10
10.30 Մարզում (բաց լրագրողների համար)
Հարցազրույցների հնարավորություն ֆուտբոլիստների հետ
16.00 Չարտերային չվերթ Պիզա – Երևան
22:00 (Երևանի ժամանակով) Ժամանում Երևան, հանգրվանում Գոլդեն Փելես հյուրանոցում
Հոկտեմբերի 11
19:30 (Երևանի ժամանակով) Չեզարե Պրանդելիի մամուլի ասուլիսը
20:00 (Երևանի ժամանակով) Մարզում «Հրազդան» մարզադաշտում (բաց լրագրողների համար)
Լրագրողները հնարավորություն կունենան զրուցել ֆուտբոլիստների հետ (խառը գոտում)
Հոկտեմբերի 12
21:00 Հայաստան – Իտալիա հանդիպում
Հոկտեմբերի 13
10:00 Չարտերային չվերթ Երևան – Ֆլորենցիա