05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ասիական Զարգացման բանկը կշարունակի ներդրումային ծրագրերը Հայաստանում

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Սյաոյու Ժաոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը բարձր է գնահատել ԱԶԲ գործունեությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ ասիական տարածաշրջանում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱԶԲ փոխնախագահ Սյաոյու Ժաոյի այցը կխթանի Հայաստանի հետ բանկի արգասաբեր համագործակցության հետագա զարգացումը՝ ուղղված մեր երկրի տնտեսական կայուն աճի […]

ԲՀԿ-ից “քցված” Տեր-Պետրոսյանը /վիդեո/

ԲՀԿ-ն “քցել է” ոչ միայն Հմայակ Հովհաննիսյանին, այլեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով հույսեր ունի, որ ԲՀԿ-ի միջոցով կդառնա 2013թ կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուն: Այսօր նման հայտարարություն է արել  Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: “Տեր-Պետրոսյանը միասնական թեկնածու կարգվելու շանս չունի եւ նրա հույսերը չեն արդարանում: Որքան էլ նա ձգտի Ծառուկյանին կոշտ հակադրության մղել […]

Չինաստանի դեսպանը Հերմինե Նաղդալյանի հյուրն էր

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուլիսի 18-ին ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Ողջունելով  դեսպանի՝ Հայաստանի խորհրդարանում անցկացրած մի շարք հանդիպումները՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ բարձր է գնահատում Թիան Չանչունի ջանքերը՝ խորացնելու եւ  ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը: Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ հարաբերությունների զարգացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Հայաստանի […]

Սպանվել է Սիրիայի պաշտպանության նախարարը

Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան սպանվել է մահապարտի հարձակման արդյունքում, որը պայթեցրել է իրեն Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում` Ազգային անվտանգության ծառայության  շենքի մոտ, տեղեկացնում է “BBC”-ն` հղում անելով սիրիական հեռուստատեսությանը: Եւս մի քանի մարդ  վիրավոր է: Պայթյունի ժամանակ շենքում ընթանալիս է եղել նիստ` նախարարների եւ անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ: Ապստամբության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք խոշոր […]

Մեր երաժշտարվեստը հզոր է, ու Սայաթ Նովան պետք է հնչի ամենուր

Սայաթ-Նովան  մեր հայրենիքն է, և պետք է հնչի բոլոր այն վայրերում, որտեղ հայ է բնակվում: Այս կարգախոսով “Սայաթ- Նովա” աշուղական երգի անսամբլը Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի կապակցությամբ  պատրաստվում է բարեգործական համերգներով հանդես գալ Արցախում: Անսամբլը լինելու է  Շուշիում, Ստեփանակերտում, Հադրութի շրջկենտրոնում և զորամասերում: “Սայաթ-Նովա”  անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը  կարևոր է համարում զորամասերում  նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ աշուղական երգերի շնորհիվ  խրախուսվում  են  հայ զինվորները: […]

Գիտնականները հայտնաբերել են աղիքային ինֆեկցիայի եւ շիզոֆրենիայի միջեւ կապը

Ավստրալիայի Քըրթինի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները  հայտնաբերել են, որ մանկության տարիներին առաջացած աղիքային եւ թոքային ինֆեկցիաները մեծացնում են հետագայում շիզոֆրենիայի զարգացման հավանականությունը: Մասնագետները վերլուծել են Արեւմտյան Ավստրալիայի բնակիչ մոտ 40 հազար երեխաների բժշկական քարտերը եւ հայտնաբերել կապը հոգեկան խանգարումների եւ ֆիզիկական հիվանդությունների միջեւ: Նրանց խոսքով` այն տղաները, որոնք շնչառական եւ աղիքային ինֆեկցիաների պատճառով բժշկի են դիմել […]

Այս ընտրություններն ապացուցում են աշխարհին, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերը. Ս Շաքարյանց

“Ղարաբաղի ժողովուրդը թքած ունի` ով կճանաչի իրենց ընտրությունները, ով` ոչ: Այս ընտրություններն ապացուցում են աշխարհին, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերը: Ոչ Հայաստանից, ոչ էլ մեկ այլ վայրից Արցախի նախագահ չի նշանակվում”: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին կայացած մամլո ասուլիսին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ քաղաքագետի` արդեն սովորություն է դարձել, երբ Արցախի ընտրություններից […]

Անէական անձնավորության անէական հայտարարություն. ԲՀԿ խոսնակը` Հմայակին

“Եթե նա այդպես շարունակի ստիպված ենք  հանրությանը ասելու, թե  ինչպես էր խնդրում ու աղաչում, որպեսզի  մանդատ ստանար”,-ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը այսպես մեկնաբանեց  Քաղաքագետների միության նախագահ  Հմայակ Հովհաննիսյանի այն  հայտարարությունը , որ ինքը չի կարող ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ լինել մեկ թիմում, քանի որ նա կրակել է իրավապաշտպան Միքայել […]

Ֆուտբոլի Հայաստանի լիգան 79-րդ տեղում է

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է ազգային առաջնությունների ընթացիկ  վարկանշային աղյուսակը: Աղյուսակի առաջատարն Իսպանիան է` 761 միավորով, որին հաջորդում են Արգենտինայի եւ Բրազիլիայի լիգաները: Հայաստանի լիգան 122 միավորով զբաղեցնում է 79-րդ տեղը: Ադրբեջանի հավաքականը աղյուսակում զբաղեցնում է 111-րդ, Վրաստանը` 66-րդ տեղը:

Հրդեհ Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում

Հուլիսի 18-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: կԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի