ԲՀԿ-ական քաղաքապետը տարակուսանքի մեջ է
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն օրերս դատապարտեց Սիսիանի քաղաքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանին` մեղավոր ճանաչելով վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ որպես պատիժ նշանակելով ազատազրկում 3 տարի ժամկետով: Սակայն դատավոր Նապալեոն Օհանյանը կիրառեց “Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին” ՀՀ Ազգային Ժողովի 26.05.2011 թվականի որոշման 1-ին մասի 1-ին կետը եւ նրան ազատեց պատիժը կրելուց:
Ըստ մեղադրանքի, Գրիգորյանը հանդիսանալով պաշտոնատար անձ`Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը եւ լիազորությունները ծառայության շահերին հակառակ քաղաքացի Անահիտ Ղուկասյանին պատճառել է 11.255.000 ՀՀ դրամի վնաս:
Ինչպես ավելի վաղ տեղեկացղրել էր Henaran.am-ը, այդ գործարքը նա արել էր Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետի Աղասի Հակոբջանյանի ցուցումով, բայց վերջինիս “չի ծախել”, որպեսզի հակառակ դեպքում նրան “գաղութում” պահեն:
Henaran.am-ը փորձեց Աղասի Հակոբջանյանից ճշտել, թե արդյո՞ք շարունակելու է աշախտել դատապարտված աշխատակցի հետ: Քաղաքապետն ասաց, որ նախ վճիռն օրինական ուժի մեջ չի մտել, իր ենթական հնարավոր է բողոքարկի Վերաքննիչ դատարան: “Միայն դրանից հետո կորոշեմ, թե ինչպես վարվեմ”,-ասաց Հակոբջանյանը: Իսկ այն հարցին, եթե Վերաքննիչը անփոփո՞խ թողնի ընդանուր իրավասության դատարանի վճիռը` քաղաքապետն ասաց, որ հիմա ոչինչ չի կարող ասել:
Ի դեպ, Աշոտ Գրիգորյանին ԲՀԿ-ական քաղաքապետն է հրավիրել Սիսիան աշխատանքի: Վերջինս բնակվում էր Երեւանում: