08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ջհանգիրյանը, Քոչարյանն ու Մարտի 1-ի խարանը. Առավոտ

  “Առավոտ” թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է Մարտի 1-ին: “ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը երեկ առաջարկել է կրկին ստեղծել “մարտի 1-ի” դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողով: Պարզ է, որ այդ առաջարկը միանշանակ չի ընդունվելու խորհրդարանում, բայց ինձ թվում է, որ նախաձեռնությունը շատ ճիշտ է եւ տեղին: Իհարկե, տվյալ պատգամավորի կերպարն էլ միանշանակ չի ընկալվում: […]

“Կարող ա՞ Ծառուկյանը տանի… “.Հրապարակ

Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Վայոց ձորի մի քանի քաղաքներում, որտեղ քաղաքապետի ընտրություններ էին, ԲՀԿ-ն սկսել էր փոխել շենքերի մուտքերի փայտյա դռները` դրանք փոխարինելով երկաթյա դռներով: Ըստ “Հրապարակ”-ի, Եղեգնաձորի շենքերի շքամուտքերի երկաթյա դռները թերեւս տվեցին իրենց արդյունքը. ԲՀԿ թեկնածուն հաղթանակ տարավ Հանրապետականի նկատմամբ, իսկ ահա Վայքում հակառակ արդյունքը գրանցվեց` քաղաքապետ դարձավ գործող […]

“Արմավիան” վաճառվում է. Հայկական ժամանակ

“Արմավիա” ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը երեկ “Հայկական ժամանակի” թղթակցի հետ զրույցում հաստատել է մամուլում տեղ գտած լուրը, թե ներկայումս բանակցություններ են ընթանում ընկերության բաժնետոմսերը վաճառելու շուրջ: “Երեք տարի բոլորը մեր փոխարեն ասում էին, որ վաճառում ենք, այժմ մենք ենք այդ մասին ասում”,-ասել է նա: Վերջինս չի մանրամասնել, թե ում հետ են ընթանում բանակցությունները: “Արմավիայից” սակայն, […]

ՀԱԿ առաջնորդը չի բացահայտում պլանը. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ: Չնայած խորհրդի որոշ անդամների սպասումներին, որ նիստի ժամանակ կարող է քննարկվել առաջիկա հանրահավաքի անցկացման հարցը, եւ կարող են որոշվել կոնկրետ ժամկետներ, նիստի օրակարգում նման հարց դարձյալ չի ընդգրկվել: Խորհրդի անդամներին հերթական անգամ տեղեկացրել են, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս որեւէ որոշում չի […]

“Կամ կոռուպցիան պետք է նվազի կամ իմ մասնակցությունն այնտեղ պետք է շատանա”. Աշոտյանը հիշեց

“Դուք շատ տեղին ցիտեցիք նախագահի` կառավարության հետ հանդիպումից ունեցած մի հատվածը, եթե հստակ վերհիշենք, այնտեղ կար  հստակ հանձնարարական եւ հրամայական, որ այդ խնդիրները չսահմանափակվեն միայն միջին կամ փոքր տրամաչափի սխալների վեր հանմամբ  կամ աշխատանքից ազատումով, այլեւ ունենան իրավական լուրջ հետեւանքներ”,-այսօր Henaran.am -ի հետ զրույցում նշել է ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով մեր այն հարցին, թե […]

ՀՀԿ ԳՄ նիստ կհրավիրվի

Վաղը` սեպտեմբերի 27-ին կհրավիրվի ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը կվարի ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Կուսակցության մամլո ծառայությունից տեղեկացանք, որ նիստին քննարկվելու են ՏԻՄ ընտրություններին առնչվող եւ ներքաղաքական հարցեր:  

Հայաստան-Լիտվա հանդիպումը Սարգիս Հովսեփյանի համար վերջինը կլինի

Նոյեմբերի 14-ին` ՖԻՖԱ-ի աղյուսակով պաշտոնական հանդիպումների օրը, Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի հերթական ընկերական հանդիպումը Լիտվայի հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ը, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ` հենց այդ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի եւ Երևանի “Փյունիկի” երկարամյա ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանի “Մեծ” ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը:

Հայ երիտասարդն ամուսնացել է Ադրբեջանի փոխվարչապետի եղբոր աղջկա հետ

Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի  եղբոր աղջիկը Ղազախստանում ամուսնացել է հայ երիտասարդի հետ, հաղորդում է hurriyyet.net-ը:  Հարսանյաց հանդեսին ադրբեջանցի մի խումբ պաշտոնյաներ են մասնակցել: Ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը, ում անունը չի հրապարակվում, հանդեսի ժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները շուտով կվերականգնվեն: Նա ասել է, որ դրանից հետո վերականգնվելու են նաև ադրբեջանցիների և […]

Ո՞ւր է տանում հանդուրժողականությունը. ֆրանսիացի երեխաներին կզրկեն հորից եւ մորից

Ֆրանսիական իշխանություններն աշխատում են մի օրինագծի վրա, որը կօրինականացնի միասեռ ամուսնությունները եւ պաշտոնական փաստաթղթերում կվերացնի “հայր” եւ “մայր” ձեւակերպումները: Փոքրիկ ֆրանսիացիները կունենան “անդեմ հարզատներ”` “ծնող համար 1” եւ “ծնող համար 2”: Այս նորամուծությունը ֆրանսիական հասարակության մեջ ծաղկում ապրող հանդուրժողականության գաղափարախոսության վառ արտահայտումն է: Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստինա Տոբերան հայտարարել է. “Երեխայի շահերը կառավարության գլխավոր խնդիրն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի