“Հարսնաքարը”՝ ՀԱՆՑԱՔԱՐ. մոմավառություն ի հիշատակ Վահե Ավետյանի /ֆոտո,վիդեո/

“Հարսնաքար” ռեստորանում հունիսի 30-ին տեղի ունեցավ մոմավառություն՝ ի պաշտպանություն այստեղ ծեծված՛ բժիշկ Վահե Ավետյանի, ով երեկ մահացավ այդպես էլ գիտակցության չգալով:
“Հարսնաքար” ռեստորանում հունիսի 30-ին տեղի ունեցավ մոմավառություն՝ ի պաշտպանություն այստեղ ծեծված՛ բժիշկ Վահե Ավետյանի, ով երեկ մահացավ այդպես էլ գիտակցության չգալով:
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը չի նշելու ծննդյան օրը` կապված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի ողբերգական մահվան հետ: Սովորության համաձայն, ամեն տարի հանրապետականները հավաքվում էին եւ նշում երկրի նախագահի եւ կուսակցության առաջնորդի տարեդարձը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ու քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել են թիկնապահների աշխատանքային եւ բարոյական կերպարին: Հիշեցնենք, որ 12 օր անգիտակից վիճակում մնալուց հետո երեկ մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Նրան ծեծել էին Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում: Բանախոսների համոզմամբ, այս […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ունկնդիրներին: Գործադիրի ղեկավարը հանդես է եկել դասախոսությամբ, որով անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, առկա մարտահրավերներին եւ դրանց հնարավոր լուծումներին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները, որոնց վերաբերյալ ունկնդիրները ներկայացրել են իրենց տեսակետները: Տիգրան Սարգսյանը […]
“Կենսաբանություն” առարկայի քննության գնահատականները ներքին կարգով չեն բարձրացվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը: Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն, կենսաբանության 2 տարբերակներում կար սխալ եւ այդ դիմորդների գնահատականները 1միավորով բարձարցվել են: “Գործող կարգի համաձայն, բողոքարկման փուլում վերանայվել են այն դիմորդների գրավորները, որոնք դիմել էին: Իսկ անկախ բողոքարկումից, […]
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատածում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և […]
Այսօր` հունիսի 30-ին Կիեւի Անկախության հրապարակում կկայանա Էլթոն Ջոնի եւ Queen խմբի համերգը: Համերգը նվիրված է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելմանը: Ակցիայի շրջանակում Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրերին եւ Կիեւի ֆան-գոտու երկրպագուներին անվճար կբաժանվի 60 հազար պահպանակ: Արտասահմանյան լրատվամիջոցները չեն բացառում, որ Էլթոն Ջոնը ներկա լինի հուլիսի 1-ին կայանալիք “Եվրո-2012”-ի եզրափակիչ Իսպանիա–Իտալիա հանդիպմանը:
Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է Կասյան փողոցում վերաբացված գյուղմթերքի շուկայի պայմաններին եւ շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաեւ շուկայի այցելուների հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի կողմից գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվել են անվճար, քաղաքապետարանն ապահովել է նաեւ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների […]
Չի կարելի ապականել երկիրը հեռուստաեթերի միջոցով, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը: Նրա խոսքով` հայերը, որպես քրիստոնյաներ, պետք է պահպանեն քրիստոնեկան արժեքները և հայկական ավանդապաշտությունը: Հեռուստաեթերը կարգավորելու մեխանիզմներին անդրադարձավ հայագետ, ազգագրագետ, գրող Յուրի Սարգսյանը: Նրա խոսքով` բոլորը պետք է ունենան պատասխանտվություն անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ, իսկ հայկական հեռուստաալիքներում բացակայում է այդ […]
Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը եւ խորհուրդը շնորհավորել են ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին` ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ: “Մեծարգո պարոն Նախագահ, Կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Խորին համոզմունքով ցանկանում ենք նշել, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի […]