Համակարգի ներդրումը միտված է նպաստելու էլեկտրոնային հասարակության ձևավորմանը. “Իդրամ”
Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում “Իդրամ” ՍՊԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել “Էլեկտրոնային փողը Հայաստանում” թեմայով շնորհանդեսը, նվիրված Հայաստանում թողարկվող առաջին էլեկտրոնային փողերին: Հայաստանում առաջին անգամ ներդրվող էլեկտրոնային փողերի համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում իրականացնել գործարքներ յուրաքանչյուր վայրից, ցանկացած ժամանակ` օգտագործելով միայն ինտերնետին միացված համակարգիչ կամ հեռախոս, կատարել կոմունալ վճարումներ, իրականացնել դրամական փոխանցումներ 100-ից ավելի երկրներ: […]