16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սիրիացի ապստամբները ռազմաճակատով մեկ գրոհում են

Անցած գիշեր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում չեն դադարել թեժ մարտերը, հաղորդում է “НТВ” հեռուստաընկերությունը: Ապստամբները, որգեւորված պաշտպանության նախարարի եւ մի քանի այլ բարձրաստիճան անձանց վրա “հաջող հարձակումից”, ամբողջ ռազմաճակատով մեկ գրոհ են սկսել: Իրավապաշտպանների տվյալներով` վերջին օրերի ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 200 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Միջազգային հանրությունը տարակարծիք է նախօրեին […]

ՀԱԿ ակտիվիստների փաստաբանը միջնորդել է կարճել քրեական գործը

”Այդ միջադեպը տեղի չէր ունենա, եթե ոստիկանները գործեին իրենց լիազորությունների շրջանակներում: Նրանք գերազանցել իրենց լիազորությունները: Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները մեղավոր չեն եւ իրենց մեղավոր չեն ճանաչում”,- Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է ՀԱԿ ակտիվիստների պաշտպան  Ստեփան Ոսկանյանը: Վերջինս միջնորդել է երիտասարդների նկատմամբ քրեական գործը կարճել, քրեական հետապնդումը դադարեցրել հանցակազմի բացակայության […]

Ի՞նչու է Կարեն Արայանը քանդել բերանի կարերը.փաստաբանը հանդիպել է պաշտպանյալին

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարները Համացանցում տեղադրելու մեղադրանքով ձերբակալված Կարեն Արայանը “Նուբարաշեն” ՔԿՀ-ում հուլիսի 14-ից  հացադուլ է հայտարարել, իսկ երեկ կարել է բերանը: Կարեն Արայանը բաց նամակով դիմել է երկրի բարձրաստիճան իշխանություններին՝ խնդրելով արդար դատաքննություն իրականացնել: Քիչ առաջ Կարենի փաստաբան Կիմա Սարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպել է իր […]

Լավ է, որ ընտրությունները ձևական չեն. Օսկանյանը` Արցախի ընտրությունների մասին

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում գրառում է թողել ԼՂՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. “Արցախում այսօր նախագահական ընտրություններ են: Լավ է, որ ընտրությունները ձևական չեն, և կա բավական լուրջ ընդդիմադիր թեկնածու: Հուսանք, որ կոպիտ խախտումներ և ընտրակեղծիքներ չեն լինի: Ճիշտ է՝ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չի որոշվում, […]

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Վրաստանի դեսպանին

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուլիսի 19-ին հանդիպեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ: Ողջունելով դեսպանի այցն Ազգային ժողով՝  Հերմինե Նաղդալյանը նշեց, որ երկու եղբայրական ժողովուրդների միջեւ դեռեւս շատ վաղուց  ձեւավորված սերտ կապերը կասկածի տեղիք երբեք չեն տվել, եւ այս հադիպումը լավ առիթ է՝ անդրադառնալու նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը, որը սպասվածի չափ ակտիվ […]

Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը “Նոր ալիք”-ում ելույթ կունենա 10 համարի ներքո /վիդեո/

Լատվիայի Յուրմալա քաղաքում շարունակվում է թեժ ամառը: “Նոր ալիք-2012″ երաժշտական միջազգային մրցույթի մասնակիցները, որոնք հուլիսի 14-ին ժամանել են Յուրմալա, մեծ ոգեւորությամբ եւ խիտ գրաֆիկով պատրաստվում են  մրցույթին: Մասնակիցների գրեթե ողջ ժամանակը  հագեցած է փորձերով: Մինչ Յուրմալա ժամանելը, մայրաքաղաք Ռիգայում մասնակցիներին դիմավորել են քաղաքի բնակիչները, երիտասարդ կատարողներից  ոմանք նույնիսկ երգել են օդանավակայանում: Յուրմալայի հյուրանոցներն արդեն լի […]

ՀԱԿ-ը կոչ է անում Ղարաբաղի իշխանություններին ապահովել օրինականությունը

Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները: Կոչ ենք անում ԼՂՀ իշխանություններին` անել հնարավորը՝ ապահովելու համար օրինական, ազատ եւ արդար ընտրություններ: Թե ռազմի դաշում եւ թե դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանի հետ տարվող անհավասար պատերազմում ԼՂ հիմնական ռեսուրսներից պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների անհամեմատ ավելի բարձր մակարդակը եւ կենսունակությունը, ինչը միանշանակորեն կնկատվի միջազգային հանրության […]

Սիրիահայերի Հայաստան տեղափոխելու հարցը կառավարությունը քննարկեց փակ-գաղտնի նիստին

 Այսօր կառավարության փակ-գաղտնի նիստի օրակարգի հիմնական հարցերից մեկը եղել  է  սիրիահայերի Հայաստան տեղափոխվելու հարցը:  Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում  տեղեկացրեց, որ վարչապետը տվել է հանձնարարականներ, որոնց արդյունքները  պարզ  կլինեն առաջիկայում ,իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ  հավելեց,որ ստեղծվել է աշխատանքային խումբ: Նշենք, որ Սիրիայից 12-15 հազար սիրիահայեր […]

Գերմանիայի դեսպանը հավատարմագրերը հանձնեց Հայաստանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ վերջին տարիներին զգալի առաջընթաց արձանագրած հարաբերությունները, ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է այդ դինամիկան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի