18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը կորել է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Երեւանի քաղաքաշինության խորհուրդը դեռ նախորդ ամսվա վերջին պետք է քննարկեր Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը: Այս ընթացքում դրա համար կոնկրետ օր էր նշվում, հետո այդ ժամկետը տեղափոխվում էր: Երեկ, երբ  թերթի թղթակիցը հերթական անգամ հետաքրքրվել է` քննարկվե՞ց մշակութային արժեք հանդիսացող այդ շենքի հետագա ճակատագրին առնչվող նախագիծը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անսպասելի […]

Գեներալը հրավիրատոմս էր բաժանում. Ժամանակ

“Ժամանակ”-ի թղթակիցը նկատել է, որ երեկ ԱԺ-ում ոչ միայն ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու եւ մեղադրյալ դարձնելու հարցն էր քննարկվում, այլեւ հարսանեկան հրավիրատոմսեր էին բաժանում: “Ամուսնացողը ՀՀԿ-ական գեներալ Սեյրան Սարոյանի որդին է՝ Զարզանդ Սարոյանը։ Հարսանիքը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ “Օջախ” ռեստորանում։ Ի դեպ, երեկ թե Սեյրան Սարոյանը, թե Մանվել Գրիգորյանը միահամուռ կերպով մասնակցեցին Օսկանյանին […]

“Կմերկացնեն” գլխավոր դատախազին. Ավանգարդ

“Ավանգարդ”-ի  տեղեկություններով, մի շարք քաղաքական խորհրդարանական ուժեր պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ` պահանջելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականը: Իրենց նախաձեռնության մեջ չտապալվելու համար այդ ուժերն այս օրերին պատրաստում են գլխավոր դատախազին “մերկացնող” փաստեր, ուսումնասիրում են նրա ունեցվածքն ու բիզնեսը: Իսկ այն, որ գլխավոր դատախազը միջնորդավորված բիզնես ունի բոլորին է հայտնի: Նրա պաշտոնանկության հարցում հատկապես միակամ […]

Սկանդալ Հանրայինում.Հրապարակ

Ընդամենը 2 օր առաջ հրապարակվեց “Մանկական Եվրատեսիլ-2012”-ի մեր ներկայացուցչի անունը. դա 5 տղաներից կազմված “Compass band” խումբն է: Այս տարի մրցույթը կայանալու է դեկտեմբերի 1-ին, Ամստերդամում: Սակայն ըստ “Հրապարակի” Հայաստանից մեկնողի հարցը հարցականի տակ է: Թերթի աղբյուրը նշեց, որ մրցույթի արդյունքների հրապարակումից հետո պարզվել է, որ խումբն ինչ-որ խախտումներ է թույլ տվել: Մասնավորապես՝  կեղծվել է […]

Աղբամանները չքվել են

Վանաձորի բակերում մի քանի օր առաջ տեղադրվել են նոր աղբամաններ: Յուրաքանչյուր աղբամանի արժեքը մոտ 90 հազար դրամ է: Թվում է, թե մշտապես աղբի խնդիր ունեցող քաղաքի բնակիչների համար սա միայն ուրախության առիթ պետք է լիներ: Սակայն Henaran.am-ի խմբագրություն դիմած վանաձորցիները բողոքում են, որ նոր տեղադրված աբամանները մի քանի օր հետո արդեն իսկ չկան: ‘Դրանք կամ […]

Ռուս օլիգարխը լքել է Նաումի Քեմփբլին /ֆոտո/

Ռուս բիզնեսմեն Վլադիսլավ Դորոնինը լքել է սուպեր-մոդել Նաումի Քեմբլին, այս մասին հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները: Ասեկոսեներն այն մասին, որ Capital Group հոլդինգի տնօրենների խորհդրի նախագահ Դարոնինի և նրա վաղուցվա սիրեցյալի` ‘մշտական հարսնացու’ Նաումի Քեմփբլի հարաբերություններն ավարտված են, վաղուց կան, սակայն բոլորովին վերջերս լրատվամիջոցներն այդ լուրեն ապացուցող փաստեր գտան: Նրանք օլիգարխին նկարահանել են ծովափում ‘Սև պանտեռայի’ լավագույն […]

Կեղծել է պաշտոնական փաստաթղթեր

Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող գույքը վաճառելու նպատակով բաց բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու  եւ այն օգտագործելու փաստի առթիվ: Գլխավոր դատախազության կայքը տեղեկացնում է, որ  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ ՛՛Գյումրի […]

Վտանգավոր սողանք Կապանում

Կապանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝խնդրելով   միջոցներ ձեռնարկել  նախկին Շահումյան ավանի մոտակայքում` “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ հարակից տարածքում օրեր առաջ ակտիվացած սողանքային երեւույթները մասնագիտական փորձաքննության ենթարկելու: Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած սողանքն ընդգրկում է 2,5 հա տարածք: Հողային զանգվածի շարժման դեպքում կվնասվեն կոմբինատի վարչական շենքերը, եւ 200մ հեռավորության վրա անցնող Կապան-Գորիս ճանապարհահատվածը: Այս […]

Վրացական իշխանափոխության հայկական հետքով

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի կարծում, որ  Հայաստանում նախագահական ընտրություններին կլինեն այնպիսի զարգացումներ, ինչպիսիք եղան Վրաստանում խորհրդարանական ընտրություններին:  Այստեղ նախնական տեղեկություններով` հաղթում է ընդդիմադիր Բիձինա Իվանանշվիլիի ‘Վրացական երազանք’ կուսակցությունը: ‘Ես Հայաստանում նման զարգացումներ չեմ տեսնում, բայց ոչինչ բացառել չի կարելի’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը: Պատճառներն, ըստ փորձագետի` հայաստանյան իշխանությունը, ընդդիմությունը և հասարակությունն են: ‘Դա կոմպլեքս է, […]

Զինապահեստ սպանված հայազգի գործարարի տանը

Մոսկվայում սպանված հայազգի գործարար Սերգեյ Բեգլարյանի տանը ոստիկանները մի ամբողջ զինապահեստ են գտել` “Մակարով”, “Ստեչկին” ատրճանակներ, մարտական նռնակ եւ զգալի քանակությամբ զինամթերք: Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 2-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում Մոսկվայում անհայտ անձը “Կալաշնիկով” մակնիշի ինքնաձիգից կրակ է բացել “Toyota Land Cruiser” ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով մահացել է 45-ամյա հայազգի գործարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի