26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տիգրան Սարգսյանը կհանդիպի Դմիտրի Մեդվեդեւին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր` սեպտեմբերի 28-ին, Յալթայում անցկացվող ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի գործընկերների հետ, հաղորդում է “РИА Новости”-ն: Ըստ նախնական ծրագրի` Մեդվեդեւի հանդիպումները վարչապետների հետ կկայանան խորհրդի նիստի ավարտից հետո: Յալթայի նիստին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ազատ առեւտրի  ընդլայնումը ԱՊՀ տարածքում, իննովացիոն համագործակցության […]

Այսուհետ “Facebook”-ի միջոցով հնարավոր կլինի իրական նվերներ ուղարկել

“Facebook” սոցցանցը ներկայացրել է իր հերթական ծառայությունը, որի միջոցով օգտատերերը կարող են միմյանց նյութական նվերներ ուղարկել: “Facebook Gifts” անունն ստացած ծառայությունն արդեն հրապարակվել է սոցցանցի բլոգում: Օգտատերը, ում նվեր են ուղարկել, կարող է տեսնել` ինչ տեսք ունի իր նվերը, նրա գույնը, ձեւը եւ համը, եւ նշի հասցեն, որի օգնությամբ նվերը կառաքվի իրեն: Այդ բոլոր գործողություններից […]

Շուկայում անորակ հավկիթներ են հայտնվել

՛՛Շուկայում հայտնվել են անորակ հավկիթներ, սակայն նշեմ, որ վտանգն արդեն անցել է՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպառողների ազգային ասոցիացիայի ԻԱՎ նախագահ Մելիտա Հակոբյանը: Նման դեպքերից խոիսափելու համար, ըստ բանախոսի,հարկ  է համապատասխան զննումներ անցկացնել: Իրենք մշտապես զանգեր ստանում են և այս անգամ էլ ահազանգից հետո այցելել են տարբեր խանութներ, բայց այդպես էլ չի հաջողվել պարզել, թե […]

“ԲԱՄՕ մետալ”-ը կպղտորի՞ Կապանի ջուրը

“Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը  Կապանի քաղաքապետարանում խոսելով ջրամատարակարարման խնդիրների մասին մասնավորապես համաձայնվեց, որ  ներկայումս Կապանի մաքրման կայանի աշխատանքը բավարար չէ, եւ անձրեւային եղանակներին մատակարարվող ջուրը պղտոր է լինում: Մինչեւ տարեվերջ Կապանի մաքրման կայանում կտեղադրվեն նոր սարքավորումներ, որոնք քիմիական մաքրման կենթարկեն ջուրը: Ինչ վերաբերում է “ԲԱՄՕ մետալ” ընկերության կողմից իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքներին, ապա ըստ […]

Հալեպում 2 հայուհիներ են զոհվել

Հալեպի Սուլեյմանիա թաղամասում գտնվող Գյուլբենկյան ազգային վարժարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյուննների հետեւանքով զոհվածների թվում են եղել նաեւ հայուհիներ Մարիա Աղազարյանը եւ նրա դուստր Ջուլին: Զոհվել է նաեւ Մարիայի ամուսին, քրիստոնյա արաբ Ռայմուն Ֆահման, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր henaran.am-ը, զոհվել էր նաեւ հայազգի Վարդան Սութաֆյանը:  

Ռուբեն Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ. ԿԸՀ-ում սպասում են /լրացված/

ԱԺ-ն մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդում են, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ստորագրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը: Henaran.am-ի հետ զրույցում ԿԸՀ խոսնակ Հերմինե Հարությունյանն ասաց, որ ԿԸՀ-ն դեռևս չի ստացել այդ արձանագրությունը: ՛՛Այս պահի դրությամբ ԿԸՀ-ն արձանագրությունը չի ստացել, միգուցե ավելի ուշ ստանանք՛՛,-հավելեց Հերմինե Հարությունյանը: […]

Կանադացի կատակերգուները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գլխին “խաղ են խաղացել”

Կանադացի 2 կատակերգու դերասաններ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի “գլխին խաղ են խաղացել”: Նրանք զանգահարել են գլխավոր քարտուղարին Կանադայի վարաչպետ Սթիվեն Հարպերի անունից եւ մոտ 5 րոպե զրուցել նրա հետ: Դերասաններից մեկը ներողամտություն է հայցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին չներկայանալու համար` նշելով, որ զբաղված է եղել  իր սանրվածքը սոսինձով հարդարելով: Նա նաեւ խնդրել է […]

Նիկոլը Օսկանյանի հարցով տեսակետ կհայտնի ելույթով

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ “Սիվիլիթասի” փողերի լվացման գործում ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ԱԺ-ին ուղարկված միջնորդության մասին տեսակետ կհայտնի հարցը ԱԺ նիստին քննարկվելու ժամանակ: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց Նիկոլ Փաշինյանը, երբ փորձեցինք հստակեցնել, արդյո՞ք ՀԱԿ պատգամավորը շարունակում է […]

Սերժ Սարգսյանը մաքրում է իր շրջապատը. Լյուդմիլա Սարգսյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ, Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական հետապնդում է: “Ես խորհուրդ եմ տալիս նույն դատախազությանը եւ գործող վարչախմբին իրենց հայացքն ուղղել իրենց շրջապատին, մի գուցե գտնեն ավելի կրիմինալ տարրեր, որոնց նկատմամբ կարելի կլինի խափանման միջոց կիրառել” ,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀԱԿ պատգամավոր […]

Իրանն աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական պետությունն է. Նետանյահու

“Իրանին հարկավոր է համարել աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական պետությունը, այդ պատճառով էլ չպետք է նրան  միջուկային զենք ստեղծելու հնարավորություն տրվի”,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն: Նա ենթադրում է, որ միջուկային զենք ունենալու դեքում Իրանը նույնքան վտանգավոր կլինի, որքան այդ զենքով հագեցած “Ալ-Կաիդան”` նշելով, որ ամենավտանգավոր ահաբեկչական պետության եւ ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորման միջեւ տարբերությունն այնքան էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի