ԱԻՆ-ում հարկերի աճը կազմել է 14%. նախարար
՛՛2012 թվականի ութ ամիսների ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և նրա ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 179908.0 հազ. դրամ: 2011թ նույն ժամանակաշրջանում` հարկերի ընդհանուր գումարը կազմել է 157526.1 հազ. դրամ, սա նշանակում է, որ այս տարում հարկերի աճը եղել է 22381.9 հազ. դրամ (14.2%)՛՛,-այսօր կառավարությունում, ներկայացնելով սեփական ոլորտի հաշվետվությունն, ասաց ԱԻՆ Արմեն Երիցյանը:
Նախարարի տեղեկացմամբ՝ գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում այս տարի կազմել է 30974.9 հազ.դրամ (եկամտահարկ), նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի (28411.2 հազ. դրամ) համեմատ աճը կազմել է 2563.7 հազ դրամ (կամ 9%):
Փրկարար ծառայության ոլորտում եկամտահարկը եղել է 8262.3 հազ. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի (11487.1հազ. դրամ) համեմատ նվազել է 3224.8 հազ. դրամով (կամ 28%-ով): ՛՛Նվազեցումը պայմանավորված է Փրկարար ծառայության 40 հաստիքների կրճատմամբ՛՛,-նշեց Երիցյանը:
Սեյսմիկ պաշտպանության ոլորտում 2012թ.` 11953.0 հազ. դրամ, որից եկամտահարկը կազմել է 7929.6 հազ դրամ, շահութահարկ` 221.7 հազ. դրամ, ԱԱՀ` 3801.7 հազ. դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի (10742.5հազ. դրամ) համեմատ հարկերի ընդհանուր գումարը ավելացել է 1210.5 հազ. դրամով (կամ 11.2%-ով):
Կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտում 2012թ.` 8975.0 հազ. դրամ, որից եկամտահարկ` 5930.0 հազ դրամ, շահութահարկ` 2645.0 հազ. դրամ, ԱԱՀ` 400.0 հազ. դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի (9410,0 հազ. դրամ) համեմատ հարկերի ընդհանուր գումարը նվազել է 435.0 հազ. դրամով (կամ 4.6 %-ով):