16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀՀ եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարները քննարկեցին 2 երկրների միջեւ փոխգործակցության լայն շրջանակը

Նոյեմբերի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երեւան ժամանած Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովին:

Հանդիպմանը նախարարներ Նալբանդյանն ու Մերեդովը ընդգծեցին, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի այցելությունը Հայաստան կարեւոր հանգրվան է երկու երկրների հարաբերություններում եւ  լավ հնարավորություն է ամփոփելու քսանամյա միջպետական հարաբերությունների ընթացքում ունեցած ձեռքբերումները եւ նախանշելու համագործակցության զարգացման նոր հեռանկարներ:

Զրուցակիցները անդրադարձան նաեւ երկու երկրների փոխգործակցության լայն շրջանակի, մասնավորապես իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, մշակութային եւ գիտակրթական համագործակցության խորացմանը:

Նոյեմբերի 28-ի երեկոյան Հայաստանի եւ Թուրքմենստանի արտգործնախարարները ներկա գտնվեցին հայ-թուրքմենական բարեկամությանը նվիրված համերգին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ