15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այսօր լրանում է Վարդուհի Վարդանյանի մահվան 6-րդ տարելիցը

Արդեն 6 տարի է անցել այն օրից, երբ սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանը մահացավ ավտովթարից ՝ Մարտունիից վերադառնալու ճանապարհին, ուր նա մեկնել էր համերգային ծրագրով: Երգչուհու հայտնի ընկերները՝ երգիչ-երգչուհիները, միշտ վառ են պահում նրա հիշատակը՝ պատրաստելով տեսահոլովակներ, ձայնասկավառակներ: http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=shbAzPyoLo4

Հայտնաբերվել է հին հայկական ժայռապատկեր, որի վրա IPHON է պատկերված /վիդեո/

Henaran.am-ի խմբագրությունը հաղորդագրություն է ստացել “Էկոպանել Շին” ընկերության էլեկտրոնային փոստից, որտեղ նշվում է, թե վերջերս` հոկտեմբերի 12-ին շինարարական աշխատանքների ժամանակ “Սիրող սրտեր” բնակելի թաղամասում հայտնաբերվել է հին հայկական ժայռապատկեր: Ըստ հաղորդագրության, քարի վրա արված ժայռապատկերն ապշեցնում է իր բավական լավ պահպանվածությամբ: Ժայռապատկերի կենտրոնում պատկերված անհասկանալի իրը զարմանալիորեն նման է ժամանակակից սենսորային հեռախոսի: Տարօրինակ առարկայի երկու […]

… Ավելի դժբախտանաք ու մեզ էլ հետը դժբախտացնեք. Հովհաննես Ազոյան

Դերասան, հեռուստահաղորդավար Հովհաննես Ազոյանը խորհուրդ է տալիս այդքան շատ չգովերգել հարազատ քաղաքը: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: ՛՛Նայում եմ TV ու ուզում եմ ասել ….հեեեեյ այդքան անխնա մի գովերգեք Երևանը… հետո կարող է պատահել , որ Երևանը մի օր էլի ձեր կարիքը ունենա, իսկ դուք տարատեսակ վախերի պաճառով չկարողանաք օգնել նրան….ու […]

Թուրքիան խորհրդակցություններ է վարում Ադրբեջանի հետ` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման վերաբերյալ

“Երբ մենք  լսեցինք Հայաստանի այդ քայլի մասին, մենք խորհրդակցություն անցկացրեցինք Ադրբեջանի հետ”,-“АПА” գործակալությանն է հայտնել  Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին: Նա նշել է, որ օդանավակայանի բացումը իբր թե “բացասաբար կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցային գործընթացի վրա”: Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է մտադիր Թուրքիան ձեռնարկել այդ կապակցությամբ` […]

Հաջորդը Ծառուկյա՞նն է

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նոր ուսումնասիրություններ է անցկացրել նախագահական ընտրությունների հավանական արդյունքների վերաբերյալ: Այս մասին սոցիոլոգը հայտնեց Henaran.am-ի հետ զրույցում: Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ նախագահական ընտրություններում առաջատարը լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահին հետևում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ինչպես  նշեց Ադիբեկյանը, շատերի համար անսպասելի էր այն, որ միայն վերոնշյալ անձինք են համարվում […]

Գալուստ Սահակյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

 ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ: Ողջունելով դեսպանին՝ Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ ինչպես Իրանի նախորդ դեսպանները, պարոն Ռեիսին նույնպես ջերմության պակաս չի զգա Հայաստանում: Երկու հարեւան երկրների ու ժողովուրդների միջեւ հազարամյակների ընթացքում ձեւավորված […]

Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Կինշասայում /ֆոտո/

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Կինշասայում Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 14-ին հանդիպեց Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգեսոյին: Կոնգոյի ղեկավարը շնորհավորեց Հայաստանի ԱԳ նախարարին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամակցության կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նոր կարգավիճակում Հայաստանը առավել կզարգացնի ֆրանկոֆոն աշխարհի […]

Բանակի սննդի որակը բարձրացվել է, 90-ականների ծառայողները լավ գիտեն

‘Անկախ գոմեշի մսի պատմությունից, մանավանդ ովքեր հաճախ շահարկում են, մենք գովազդ չենք անում, բայց ասում ենք, որ շատ լավ գիտեն, որ 90-ականներին և 2000 թ-ի սկզբին բանակում եղած սննդի որակի չափանիշները էականորեն բարձրացվել են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` վերոնշյալ թերությունը չկոծկվեց, իրենք նույնիսկ ինչ-որ առումով նպաստեցին այս […]

ՏՄՊՊՀ-ի նոր բացահայտումները մանկապարտեզներում ու ծերանոցներում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է հերթական ուսումնասիրությունը՝ պետական գնումների շրջանակում: Այս անգամ ՏՄՊՊՀ դիտակետում են հայտնվել սոցիալական հաստատությունները: Հանձնաժողովը կատարել է լայնածավալ աշխատանք՝ մանկատների և ծերանոցների կողմից՝ սննդամթերքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացի ուսումնասիրության նպատակով: Ընդհանուր առմամբ հանրապետության տարածքում գործող 18 հաստատությունների կողմից վերոնշյալ ապրանքների գնման նպատակով հայտարարվել է շուրջ 100 մրցույթ։ […]

Վարդան Վարդանյանը հարցաքննվել է որպես գործով վկա

ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի հարցաքննությունը տեղի է ունեցել այսօր: Այս մասին Henaran.am-ին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում Վարդան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի