Բարեկամներիցս, դասարանցիներիցս, ընկերներիցս շատերին այլեւս չտեսա…
Ֆեյսբուքյան օգտատերերն իրենջ էջերում գրառումներ են արել` հիշելով, դեկտեմերի 7-ի` Սպիտակի երկրաշարժի աղետի մասին: Յուրաքանչյուր հայ ցավով է հիշում այս աղետի մասին:
”Ուղիղ 24 տարի է անցել այն օրից, երբ տեղի ունեցավ Սպիտակի սոսկալի երկրաշարժը, որի հետևանքները մինչ օրս, մեղմ ասած դեռ խորը անհանգստություն են պատճառում մեր ողջ ազգին: Աղետի գոտի ասվածը, ցավոք դեռ իրողություն է, նսեմացուցիչ իրողություն:
Տա Աստված, որ նման ողբերգություն էլ երբևէ չտեսնի, առանց այդ էլ հալածված մեր ժողովուրդը: Թող կորուստները նյութական լինեն և ոչ առավել”,-գրել է օգտատեր Աշոտ Ավետիսյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը ևս հիշել է 24 տարի առաջ այս օրը:
”Բարեկամներիցս, դասարանցիներիցս, ընկերներիցս ու ծանոթներիցս շատերին այլևս չտեսա… Չվերադարձա իմ հարմարավետ սենյակ, մեր բակում քույրիկիս հետ միասին էլ երբեք չխաղացինք մեր ընկերների հետ: Մեր տունը էլ չկար: Մինչ օրս ականջիս լսվում է խուլ հառաչանք, որ պատել էր դեռսև րոպեներ առաջ գեղեցկուհու հպարտ կեցվածքով մի քաղաքի՝ Ալեքսանդրապոլ, Գյումրի, Լենինական: Ճակատագրի հեգնանք էր գուցե՝ աշխարհագրության դասագիրքը ձեռքումս սովորում էի երկրաշարժերի դասը: