15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահը ցավակցել է Կաթողիկոսին եւ հավատավոր ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. “Վեհափառ Տեր, Խոր վշտով տեղեկացա Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ցավալի վախճանի մասին: Երկար տասնամյակներ գլխավորելով Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը եւ անմնացորդ ծառայելով իր ժողովրդին […]

Նախագահը Շիրակի եւ Արագածոտնի մարզերում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի եւ Շիրակի մարզեր: Արագածոտնում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել “Գոլդեն Գրեյփ ԱրմԱս” ընկերության նորակառույց գինու-կոնյակի գործարանի բացման արարողությանը, որի հիմնարկեքին Նախագահը մասնակցել էր 2010թ. սեպտեմբերին: Սերժ Սարգսյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրության պայմաններին եւ ընկերության զարգացման ծրագրերին: Հանրապետության նախագահին ներկայացվել է, […]

Քաղաքապետի հրաժեշտը` խաշի սեղանի շուրջ

Կապանի դեռեւս գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը հոկտեմբերի 16-ին տեղացի լրագրողներին հրավիրել է խաշի: Այս անգամ էլ նա չի խախտում ավանդույթը` նշելով Հայ մամուլի օրը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ից Կապանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը: Ի դեպ, սա գործող քաղաքապետի վերջին “անակնկալն” է լրագրողներին: Նախատեսված են նաեւ նվերներ: Մրցանակի կարժանանան հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Արման Սահակյանը` համարյա մենա՞կ

Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, ՀՀԿ-ական  “Սովռանո” ՍՊԸ տնօրեն Արման Սահակյանը լուրջ մրցակից չի ունենա: Henaran.am-ի տեղեկություններով, ոչ մի  հեղինակություն ունեցող գյումրեցի այստեղ չի առաջադրվելու: Հիշեցնենք, Արման Սահակյանը մայիսի 6-ին առաջադրվել էր թիվ 34-ում,  սակայն նրան հաղթեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: Որոշ տեղեկությունների համաձայն, Սահակյանին “գցեց” Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:  

ՀԱԿ-ը չի անցնի, Րաֆֆին էլ չի տուժի

‘Նշանակություն չունի, թե ով կլինի ՀԱԿ-ի թեկնածուն, քանի որ  նրանք պարտվում են՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է Կոնգրեսի առավել հավանական թեկնածուն նախագահական ընտրություններում: “Ով էլ լինի այդ թեկնածուն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, թե մեկ ուրիշը, միևնույն է, նա պարտվելու է` անցողիկ չեն իրենք՛՛: ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի […]

Վարդան Ղուկասյանը նեղացած չէ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զբաղվում է գործարարությամբ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը: ՛՛Ոչ թե քաղաքական կյանքից կամ քաղաքականությունից  է հեռանում պարոն Ղուկասյանը, այլ այս պահին ուղղակի գործարարությամբ է զբաղվում՛՛,-նշեց նա, հավելելով, թե Վարդան Ղուկասյանը ” շարունակում է լինել գյումրեցիների կողքին ու զբաղվել բարեգործությամբ”: Արդյոք նախկին քաղաքապետի հանդեպ չի փոխվել […]

Հնարավոր է մի օր խաղամ ՛՛Յուվենթուսում՛՛. Հենրիխ Մխիթարյան

Իտալական La Stampa-ն զրուցել է Հայաստանի հավաքականի և  Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: –Իտալիայի հավաքականի դարպասը գրավելուց հետո ի՞նչ զգացողություններ ունեցաք: -Դա հրաշալի էր: Մեծ ուրախություն: Ցավոք, այդ գոլը չբավականացրեց, որպեսզի ուրախություն պարգևենք մեր երկրպագուներին: –Դուք ավելի ու ավելի ճանաչված եք դառնում Եվրոպայում: -Ես Աստղ չեմ: -Կցանկանայի՞ք խաղալ Իտալիայում: – Ձեզ մոտ մեծ ակումբներ […]

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ Մահմեդականների դեմ անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Սենատոր Ադիլ Ախմետովը եւ Հակասեմականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ռաբբի Էնդրյու Բեյքերը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե […]

Բնապահպանության նախարարին

ՀՀ բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին Հարգելի պարոն նախարար, Արդեն մի քանի ամիս է “Խոսրովի անտառ” պետական արգելոցի վերաբերյալ մենք հանդես ենք եկել բազմաթիվ հայտարարություններով  ու կոչերով՝ սկսած արգելոցի տարածքում առկա շինության ապամոնտաժման, ճանապարհաշինության դադարեցումից մինչև արգելոցի Կաքավաբերդ տեղամասում կատարված որսագողության դեպքի բացահայտման, իրական մեղավորներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելը: Ավաղ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմը՝ […]

ԵՄ-ը եւս փակեց իր օդային տարածքը սիրիական ինքնաթիռների համար

Եվրամիության արտգործնախարարների Լյուքսեմբուրգում կայացած նիստի ընթացքում ընդունվել է Սիրիայի դեմ պատժամիջոցների հերթական` 18-րդ փաթեթը, ըստ որի արգելվում են սիրական ավիաընկերությունների ինքնաթիռների թռիչքը Եվրամիության տարածքում, ինչպես նաեւ Սիրիա զենք տեղափոխող այլ երկրների օդային եւ ծովային փոխադրամիջոցների ապահովագրումը Եվրամիության տարածքում, գրում է “РИА Новости”-ն: Բացի այդ, սիրիական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց “սեւ ցուցակի” համալրում է եղել: Այժմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի