16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը չի առաջադրվելու. ՀՀԿ-ական պատգամավոր

 Ընդդիմությունը շարունակում է լռել, քանի որ դեռ չի մասնավորեցրել իր համար, թե որ ձևաչափն է նախընտրելի: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ եթե ԲՀԿ-ը, ՀՅԴ-ը և ՀԱԿ-ը առաջադրեն միասնական թեկնածու, ապա նրանք ընտրազանգված կկորցնեն: Օրինակ՝ եթե ՀԱԿ-ը սատարի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ապա նրա որոշ համախոհներ իրենց ձայնն այլևս չեն տա ՀԱԿ-ին:  ԲՀԿ-ն, Հովհաննիսյանի համոզմամբ, մաքսիմալ ծրագիր ունի նախագահական ընտրություններում առաջին տեղ զբաղեցնելու, իսկ մինիմալ արդյունքը, որին կուզենա հասնել ԲՀԿ-ը, գոնե կրկնել խորհրդարանական ընտրություններում ունեցած արդյունքը:

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հավելեց, որ ինքը համոզմունք ունի, որ Ծառուկյանը չի առաջադրվելու: Նրա խոսքով՝ Ծառուկյանը միայնակ չի կարող ուժեղ ու մրցակցային թեկնածու լինել գործող նախագահի համար: Իսկ եթե ընդդիմադիր բոլոր ուժերը միավորվեն Ծառուկյանի շուրջ, նա կարող է դառնալ ուժեղ թեկնածու: Սակայն այս տարբերակը պատգամավորը քիչ հավանական է համարում, քանի որ, նրա կարծիքով, միասնական թեկնածուն մեծ պատասխանատվություն է ենթադրում:

Հովհաննիսյանը հավելեց, որ ինքը Ծառուկյանին որպես թեկնածու պատկերացնում է, քանի որ նա ռեսուրսներ ունի, սակայն որպես ընդդիմության ալիք բարձրացնող թեկնածու նրան չի պատկերացնում:          

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ