23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խփում է թիկունքից եւ անսպասելի

“1988 թվականի երկրաշարժի ամենակարևոր դասը` արտակարգ իրավիճակների նախարարության գոյությունն է”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը` խոսելով  1988 թվականի երկրաշարժից քաղած դասերի մասին:

Վերջինիս խոսքով այսօրվա մեր տեսլականը աղետակայուն պետությունն է, համայնքները, ձգտում ենք համախմբել երկրի ամբողջ ներուժը աղետները կանխարագելելու, հետևանքները արագ վերացնելու ուղղությամբ: Վերջինս շեշտեց, որ  երկրի բարձրագույն ղեկավարությունը աղետների ռիսկի նվազեցումը դիտում է երկրի կարևորագույն խնդիր, ինչը փաստում է, որ մեր երկրում գոյություն ունի քաղաքական կամք այս խնդրի հետ կապված:

“Ոչ մի երկիր, այդ թվում նաև Հայաստանը, 100 տոկոսով պատրաստված չէ երկրաշարժին”,- նշեց “Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ” հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը և հավելեց, որ դեռևս շատ գործ կա անելու, պետք է աղետին պատրաստվել այսօր, ոչ թե արձագանքել վաղը: ՛՛Աղետը նենգ է, վախկոտ, խփում է թիկունքից, այն տեղին, որտեղ չեն սպասում: Իսկ եթե պատրաստ լինենք տարբեր երկրների հաշվարկներով, մենք կշահենք կորուստները հաշվարկելիս՛՛,- ասաց Մ. Պողոսյանը:

Ոլորտում առկա բացթողումների մասին Պողոսյանը նշեց, որպես բացթողում բնակչության իրազեկման խնդիրը, տեխնիկական հագեցվածության խնդիրը, բայց, ՛՛իհարկե, այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ